Վաղը տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատական առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Վաղը տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատական առաջին նիստը

21:06 11.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն: Այս մասին հայտնում է  Datalex դատական տեղեկատվական համակարգը:

Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին՝ ժամը 16:30-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցը ներկայացվել էր դատարան նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով:

Նշենք, որ հայցադիմումի պատճառը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ արված հայտարարություններն են և պարզաբանումները՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները

14:16 11.05.2024

Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները

2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:30 11.05.2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է […] ...

Վարչապետն այցելել է Գայ բնակավայր

13:20 11.05.2024

Վարչապետն այցելել է Գայ բնակավայր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր կատարած այցի ընթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում: «Չնախատեսված կանգառ Գայ բնակավայրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի

13:14 11.05.2024

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 41 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: Ոստիկանությունից ավելի վաղ նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: «Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության […] ...

Նիկոլ Փաշինյանը հետևել է Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին

13:00 11.05.2024

Նիկոլ Փաշինյանը հետևել է Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր կատարած այցի ընթացքում հետևել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին: «Նախորդ անգամ արձանագրված թերությունները շտկված էին»,-գրել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում։ ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան դպրոցում

12:14 11.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան դպրոցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Այս տարի երկրորդ անգամ եղա Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որտեղ իրականացվել են արձանագրված թերությունների վերացման աշխատանքներ»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: ...

BACK_TO_TOP