Ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու կառավարության առաջարկը պատգամավորները մերժեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու կառավարության առաջարկը պատգամավորները մերժեցին

11:07 14.06.2019

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի նախագիծը, որով առաջարկում է ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցել: Հարցի քննարկումը տևել է 7 րոպեից էլ պակաս:

Պատգամավորներից ոմանք հարցեր ունեին, բացի դրանից՝ նախագծի հեղինակները 11 առաջարկություններ էին ներկայացրել, որոնք, սակայն, քննարկելու հնարավորություն չկար. աշխատակարգը թույլ չէր տալիս: Այսօր պետք է տեղի ունենար քվեարկություն, ուստի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց.

«Ես ևս մեկ անգամ հիշեցնեմ, ես խոսել եմ նախագծի հեղինակների հետ, առաջարկել եմ հետ վերցնենք, նորից գնանք հերթականությամբ, սակայն առաջարկել են, որ սեղմ ժամկետներում բերվի,  նաև գիտակցել են, որ չի լինելու հնարավորություն այսօրինակ քննարկումներով կետ առ կետ գնալ, բոլոր ռիսկերը հաշվի առել են, հասկանում եմ, որ ասելիք ունենք, բայց, ցավում եմ, ձեր ասելիքը քվեարկությամբ կարող եք միայն արտահայտել: Երբ ես առաջարկում էի, որ նախագիծը հետ կանչվի, հիմնական նպատակը նորից քննարկելն էր, սակայն նախագծի հեղինակները դիմեցին, որ հնարավորինս սեղմ ժամկետում առաջարկները ներկայացվեն»:

Իսկ կառավարությունն առաջարկել է, որ  հեղինակների կողմից առաջարկվող դրույթները չընդգրկվեն օրակարգում: Պատգամավորները կողմ քվեարկեցին հեղինակների առաջարկին, մերժեցին կառավարության առաջարկները, հետևաբար՝ 11 առաջարկությունները կներառվեն, կողմ քվեարկեցին նաև հարցը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին: Սրանով առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նրանք հնարավորություն կունենան քննարկել 11 առաջարկությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP