16:32 14.06.2019
Այսօր ԱԺ-ն քննարկում էր «Քրեակատարողական ծառայության մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի նախագիծը: Դրանով առաջարկվում է քրեակատարողական ծառայության այն աշխատակիցների կարգավիճակը, որոնց լիազորությունները կասեցվել են, հավասարեցվի իրավապահ ծառայողների կարգավիճակին, այսինքն՝ մինչև քրեական գործի ավարտը ու վճռի կայացումը վճարվեն աշխատավարձերը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, որը հարակից զեկուցող է, կողմ էր առաջարկին, դեմ էր, սակայն, կառավարության ներկայացուցիչը` արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, որն ասաց.
«Հակասություն չե՞ս տեսնում աշխատավարձի հաշվարկման գաղափարական հենքի մեջ, հաշվարկվում է աշխատանքային պարտականությունները կատարելու դիմաց, ձեր ասածն ու այս կոնցեպտը չե՞ն հակասում»:
Սիմոնյանը բացասական պատասխան տվեց, քանի որ աշխատողի մեղքով չի գտնվում պարապուրդում:
«Իմաստն այն է, որ քրեակատարողական ծառայողների դեպքում ևս իրավապահներին հավասարեցված հաշվարկվի աշխատավարձն այն դեպքում, երբ լիազորությունները դադարեցվում են»,- պարզաբանեց նա:
Կառավարության ներկայացուցիչը, ըստ էության, դեմ էր` կարծիք հայտնելով, որ եթե կիրառվում է քրեակատարողական ծառայության աշխատակիցների նկատմամբ, ապա նույնկերպ պետք է տարածվի հարկադիր կատարման, փրկարար ծառայության, զինծառայողների և այլոց նկատմամբ: Բացի դրանից, դա պետբյուջեի վրա մեծ ծախսեր է ենթադրում:
Առաջարկություններ եղան հետ կանչել և վերամշակել նախագիծը:
«Մենք էս պահին էս տեքսով ընդունումը համարել ենք ոչ նպատակահարմար, բայց հետագայում չենք բացառել վերանայումը»,- ասաց Խաչիկյանը:
Քննարկմանը միացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ասաց.
«Ո´չ Աշխատանքային օրենսգիրքը, ո´չ այլ հարց չի կարգավորում էս հարցերը, հիմա այս մարդու հարցերը ո՞նց պետք է լուծվեն: Եկեք մի հատ մշակենք, կառուցողական աշխատենք: Աշխատանք է կատարվում, մարդը իրեն ծանրաբեռնում է, չարչարվում է, ու կառավարությունը ասում է՝ գիտե՞ք ինչ, էս վիճակով, ու գաղափարը մի քանի ամիս տշում են առաջ: Իսկ ո՞վ է ասել, որ կառավարության նախագծերը աստվածաշնչյան բյուրեղյա վիճակում են, օգնենք, ո՞վ է ասել, որ Սիմոնյանի նախագծերը բացարձակ ճշմարտություն են: Երևույթը, որ կառավարությունը կարող է օգնության շարժառիթներով ասել՝ էս վիճակում կիսատ է, մեկ էլ կտեսնես, կառավարությունը նույնը բերել է, թե էս է որ կա, ճիշտ ես ասում, թասդ բեր»:
Արձագանքելով՝ փոխնախարարն ասաց.
«Պարո´ն Պետրոսյան, ռոմանտիկ երանգ տվեցիք նրան, ինչը որ միայն իրավական դաշտում է»:
Ի վերջո, Տարոն Սիմոնյանը որոշեց հետաձգել նախագծի քննարկումը մինչև երկու ամիս ժամանակով:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...