Սփյուռքը ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել. Զարեհ Սինանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+26.09 oC

Սփյուռքը ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել. Զարեհ Սինանյան

18:20 14.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին:

«Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ Սփյուռքն անցյալ տարի լիարժեք, 100 տոկոսանոց մասնակիցն էր Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության: Նաև իմ մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք, և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և, ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում:

Շնորհակալ եմ, որ Դուք համաձայնեցիք հրաժարվել Գլենդելում Ձեր աշխատանքից և վերադառնալ Հայաստան, դա շատ խորհրդանշական է: Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասենք, որ Դուք ծնվել եք Երևանում, մինչև 7-րդ դասարանը սովորել եք փոսի անգլիական դպրոցում, փայլուն տիրապետում եք հայերենին, անգլերենին, ռուսերենին և որոշ չափով իսպաներենին, ինչը նշանակում է, որ Սփյուռքի հետ լիարժեք հաղորդակցություն ստեղծելու հնարավորություն ունեք: Իհարկե և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում Դուք անծանոթ մարդ չեք, և կարծում եմ լավ հնարավորություն կա, որ նոր ժամանակներում մեր առաջ դրված նոր խնդիրները լուծենք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, այսօրվանից արդեն անցնում եք Ձեր պարտականությունների կատարմանը, բոլորիս հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ՝ ժամանակը կապացուցի, որ նաև Ձեր օգնությամբ այս կառուցվածքային փոփոխությունը, որ մենք ձեռնարկեցինք, իսկապես արդյունավետ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել.

«Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ, ինչպես Դուք նշեցիք, մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի և Սփյուռքի միջև իրական, իմաստալից, խոր համագործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար:

Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել, բառիս լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատևման, ուժեղացման երաշխավորն է: Այնտեղ էլ շատ խնդիրներ կան, և ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալություն վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեության վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացություն

17:46 03.07.2025

Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 3-ին գումարած արտահերթ նիստում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային […] ...

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը

17:40 03.07.2025

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ […] ...

ԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումը

17:33 03.07.2025

ԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է դաշնային բյուջեից ավելի քան 6 միլիարդ դոլարի հատկացումը լրացուցիչ կրթական ծրագրերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ կրթության նախարարության պարզաբանող գրությունը: Նշվում է, որ կրճատման կենթարկվեն, ի թիվս այլ բաների, արտադպրոցական պարապմունքների, ուսանողների աջակցության և անգլերենի ուսումնասիրման ծրագրերը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կրթության […] ...

Հացիկ գյուղի բնակչի բակում կանեփի 92 բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

17:24 03.07.2025

Հացիկ գյուղի բնակչի բակում կանեփի 92 բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հացիկ գյուղի 61-ամյա բնակիչը ապօրինի ձեռք բերում, պահում է թմրամիջոց, նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ Շիրակի քրեական ոստիկանները հուլիսի 1-ին 61-ամյա տղամարդուն ձերբակալել և ներկայացրել են վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տան բակում հայտնաբերվել է […] ...

«Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը հաջողված է․ Ժաննա Անդրեասյան

17:17 03.07.2025

«Մշակութային վերջին զանգ» նախաձեռնությունը հաջողված է․ Ժաննա Անդրեասյան

Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։ Միջոցառման շրջանակում հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Ողջունելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարը նախևառաջ շնորհավորել է […] ...

Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել

17:10 03.07.2025

Քաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 […] ...

BACK_TO_TOP