Կապտուկը եղել է անկողնին հարվածի պատճառով․ մասնավոր մանկապարտեզի ղեկավարը հերքում է մեղադրանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Կապտուկը եղել է անկողնին հարվածի պատճառով․ մասնավոր մանկապարտեզի ղեկավարը հերքում է մեղադրանքները

18:42 14.06.2019

Մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխայի կապտուկը, որի մասին խոսում է ծնողը, եղել է անկողնի սուր հատվածին քնած ժամանակ խփելու պատճառով։ Մանկապարտեզի ղեկավարը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդտեղ իրենց մեղավորությունը չկա, բայց բարձրացրած աղմուկից հետո իրենք վերանայումներ կանեն։

Մինչ այս երեխայի մայրը գրառում էր կատարել «Ֆեյսբուքում» ու տեղեկացրել, որ առաջին անգամ երեխային մանկապարտեզում երկար ժամանակով՝ 6-7 ժամ թողնելուց հետո նրա վրա կապտուկներ ու վնասվածքներ է հայտնաբերել։

«… Երեխայիս գտել եմ ճակատի տարբեր կողմերում երկու մեծ կապտուկով՝ այտուցված, կարմրակապտավուն երանգով, թշին կարմիր հետքերով, ծնկին քերծվածքով, բդիկի շրջանում կարմիր հետքերով ու սա մի քանի ժամվա ընթացքում, երբ ինձ վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է»,- գրել էր մայրը սոցցանցի իր էջում:

Մանկապարտեզի ղեկավար Սեդա Պապոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ երեխայի ճակատի կապտուկը եղել է հենց անկողնի սուր մասին քնած ժամանակ հարվածելու պատճառով․ երեխան առաջին անգամ է քնել մանկապարտեզում։ Աշխատողները, ըստ Պապոյանի, հատուկ կարիք չեն տեսել ծնողին զանգահարելու համար։ Ինչ վերաբերում է մյուս վնասվածքներին, Պապոյանը ասաց, որ դրանք երեխան չի ստացել մանկապարտեզում։ Երեխայի այդ վնասվածքները, ըստ աշխատակիցների, արդեն եղել են առավոտյան, մինչև իրենց խնամքին հանձնելը։

Պապոյանի խոսքերով՝ երբ տեսել են երեխայի ճակատի վնասվածքը, ծնողներին չեն զանգահարել, որովհետև նախ` մոտենում էր այն ժամը, երբ ծնողը գալու էր երեխային վերցնելու և երկրորդ՝ երեխային արդեն օգնություն էին ցույց տվել, ու նա արդեն բարձր տրամադրություն ուներ, խնդիրը հարթվել էր։

Մանկապարտեզի տնօրենը նշեց, որ միջադեպից հետո իրենք մոտ 10 անգամ զրուցել են երեխայի ծնողի հետ ու մտադիր էին հանդիպել միջադեպի բոլոր մանրամասները հասկանալու և իրենց աշխատանքում հնարավոր շտկումներ կատարելու համար։ Իրենց համար զարմանալի է եղել, որ երեխայի ծնողը նման գրառում է կատարել «Ֆեյսբուքում»։

«Ծնողը մեզ պատմեց, որ անհանգստությունից նաև դիմել է բժշկի և արդեն հանգիստ է եղել, որ ոչ մի խնդիր չկա։ Բայց դրանից հետո, չգիտեմ` ինչ նպատակով կամ գուցե անհանգստությունը շատ ավելի է եղել, քան իրականում իրավիճակն է թելադրում, ծնողը որոշում է, որ երեխայի մարմնի վրա ինչքան կետիկ կա, նկարի և տեղադրի սոցցանցերում, որպեսզի ինչ-որ ձևով գուցե մխիթարի իրեն, որ աղմուկ է ստեղծել և այլն, և իր նեղսրտությունը արտահայտել է»,- ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ երեխան բնականից շատ նուրբ ու սպիտակամաշկ  է, ու նույնիսկ եթե կոպիտ կերպով գրկեին նրան, կարող էին մատների տեղերը մնալ։ Պապոյանի խոսքերով՝ իրենք ամեն առավոտ չեն զննում ու լուսանկարում երեխաներին, որ հետո ապացուցեն իրենց անմեղությունը։ Նա ասաց, որ իրենց մոտ գրեթե ամեն օր գալիս են երեխաներ, որոնք բակում խաղալիս վնասվածքներ են ստացել, և այդ դեպքում ծնողները կարող են նույն կերպ նաև նրանց նկարները դնել սոցցանցերում։

Բարձրացած աղմուկի մասին հարցին պատասխանելիս Պապոյանը վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից՝ ամեն նման իրավիճակից դուրս են գալիս սովորելով։ Մանկապարտեզի ղեկավարի խոսքերով՝ իրենց մոտ դրված մահճակալները հատուկ վտանգավոր չեն, նույն մահճակալներն են, որոնք դրված են այլ մանկապարտեզներում։

«Բայց հիմա մենք հասկանում ենք, որ եթե մինչև հիմա որևէ երեխա նման խնդիր չի ունեցել, կարող է ևս մի երեխա նման խնդիր ունենալ։ Բնականաբար, կանխելու ենք դա՝ համապատասխան փափուկ բաներ ամրացնելով կողքերին։ Այսինքն` էնպես չէ, որ մենք որպես կառույց դուրս ենք եկել, որ ասենք՝ չէ՛, ինչի՞ եք մեր մասին վատ բաներ խոսում։ Ընդհակառակը, մենք ուզում ենք մեր աշխատանքի որակը բարելավել»,- ասաց Սեդա Պապոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

20:30 05.08.2025

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

Լիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

BACK_TO_TOP