15:19 14.11.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ այսօր բացվել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից հիմնադրված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: Այն, իր բնույթով առաջինն է աշխարհում և աջակցելու է Հայաստանին բացահայտելու զարգացման նոր հորիզոններ: Առաջինն է, քանի որ առաջին անգամ է, երբ պետությունը ՄԱԿ-ի գրասենյակի հետ ստեղծել է մի նորարարական հարթակ՝ նպատակ ունենալով խթանել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործումը պետական մակարդակով:
ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է.
«Նորարարական կենտրոնի հիմնակական դերը կլինի ներգրավել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները և փորձը, բազմաշերտ խնդիրների ասիմետրիկ լուծումներ տալու համար: Ես տեղյակ եմ, որ ՄԱԿ-ի մեր գործընկերները այս փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ և պատրաստվում են այն առաջարկել նաև այլ երկրներում՝ որպես կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված պետություն և ՄԱԿ-ի համագործակցության հաջող օրինակ»:
Ըստ վարչապետի՝ ստեղծված է և արդեն իսկ ակտիվ գործում է աշխատանքային խումբ, կայուն զարգացման նպատակաները Հայաստանում նախապատրաստելու և իրականացնելու համար:
«Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձն և այս ժամանկահատվածում կատարած աշխատանքը, կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես են համագործակցում պետությունը և ՄԱԿ-ը և ինչպես կարելի է օգտագործել նորարարական՝ ոչ ստանդարտ մոտեցումներն առկա բարդ խնդիրների ավելի արդյունավետ լուծում տալու համար», – ասել է գործադիրի ղեկավարը:
ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի կողմից հիմնադրված աշխարհում առաջին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ը կիրառելու է աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները, ինչպես նաև հենց ՄԱԿ-ի նորարական մոտեցումները և գործիքները:
«Մենք աջակցություն ենք հայտնում վարչապետի տեսլականին՝ զարգացման հարցերի լուծման ավելի խելացի և ճկուն համակարգ ունենալու ուղղությամբ: Եվ այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ոգևորությամբ համագործակցել Հայաստանի և աշխարհի մեր մմիջազգային ընկերների հետ», -հավաստիրացրել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն
Բացման ժամանակ նշվել է, որ կայուն զարգացման 17 նպատակները սերտորեն փոխկապակցված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացներին, այդ թվում՝ այժմ մշակվող Հայաստան 2030 զարգացման ռազմավարությանը:
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...
13:48 30.04.2025
ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...
13:40 30.04.2025
Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄՊակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...