18:01 17.06.2019
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը 168.am պարբերականում հոդված է հրապարակել, որը վերաբերում է գույքահարկի բարձրացման խնդրին:
Ստորև ներկայացնենք հոդվածը.
«Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ։
Թեման, որի մասին ես ցանկանում եմ իմ տեսակետը ներկայացնել, շատ գործնական նշանակություն ունի և բառացիորեն վերաբերում է մեր երկրում ապրող յուրաքանչյուր ընտանիքի, միաժամանակ այն կարող է նոր, իրական մարտահրավեր դառնալ ողջ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Խոսքը գույքահարկի հնարավոր փոփոխության մասին է։
Ինձ իրավունք եմ վերապահում այս թեմայով տեսակետ հայտնել միայն այն պատճառով, որ ավելի քան 6 տարի զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ բառացիորեն ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ այս հարցով, ինչպես նաև 2016-2018թթ. բազմիցս մասնակցել եմ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք գույքահարկի բարձրացման շուրջ անցկացված քննարկումներին։ Միանգամից ասեմ, որ այսօր գույքահարկի բարձրացման գաղափարի շուրջ իմ ունեցած բացասական վերաբերմունքն այն շարքից չէ, երբ քննադատում են կառավարության ներկայացրած ցանկացած առաջարկություն, եթե չեն հանդիսանում այդ կառավարության անդամ։ Այսօրվա կառավարության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ ֆինանսական և ՊԵԿ բլոկից, գիտեն, որ սա իմ սկզբունքային դիրքորոշումն է եղել՝ սկսած այն պահից, երբ 2008-ին ստանձնել եմ նախարարի պաշտոնը, և այդ դիրքորոշումը պահպանվել է մինչ օրս։
Այսպիսով, արժե՞ արդյոք այսօր քննարկել գույքահարկի բարձրացման թեման։
Կարող եմ միանգամից պատասխանել. քննարկել գուցեև կարելի է, բայց գույքահարկը բարձրացնել՝ ոչ։ Ինչո՞ւ։
Թեման հասկանալու համար հարկավոր է նախ մի փոքր ծանոթանալ դրա նախապատմության հետ։ Գույքահարկի բարձրացման թեման միշտ քննարկվել է մի քանի համատեքստում.
1. Որպես եկամտի լրացուցիչ աղբյուր տեղական բյուջեների համար՝ լոկալ խնդիրները լուծելու նպատակով, քանի որ գույքահարկը համալրում է համայնքային, ոչ թե պետական բյուջեն։
2. Որպես սոցիալական արդարության հասցեական քաղաքականություն իրականացնելու գործիք, մասնավորապես՝ սահմանելու ավելի բարձր հարկեր հարուստների և ապահովված ընտանիքների համար, որոնք հանդիսանում են մեծ և թանկարժեք գույքի սեփականատերեր։
3. Որպես տեղական բյուջեների եկամուտների մակարդակը բարձրացնելու միջոցով՝ պետական բյուջեից դոտացիայի տեսքով համայնքներին տրամադրվող միջոցները խնայելու հնարավորություն, որի արդյունքում այդ միջոցները հնարավոր կլիներ ուղղել այլ պետական ծրագրերի կամ կարիքների ապահովմանը։
Այսօր գույքահարկի բարձրացումը դիտարկվում է նաև մեկ այլ իրողության համատեքստում՝ որպես եկամտահարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի եկամուտները կոմպենսացնող միջոց։ Որքանով տեղյակ եմ՝ այս գաղափարն ակտիվորեն խրախուսում են միջազգային ֆինանսական կառույցների մեր գործընկերները։
Քանի որ իմ այս հոդվածը ոչ այնքան պրոֆեսիոնալ-մասնագիտացված, որքան հանրային քննարկման բնույթ է կրում, հետևաբար՝ փաստարկները նույնպես ընդհանրական կլինեն։ Կփորձեմ ներկայացնել իմ դատողություններն առավելագույնս պարզ ձևակերպումներով։
Ի սկզբանե մենք պետք է հասկանանք, որ գործող տեղական հարկման և ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգերի շրջանակներում տեղական հարկերի և տուրքերի որևէ չափաքանակ չի կարող լուծել գլխավոր խնդիրը՝ ապահովել համայնքային բյուջեների ինքնաբավությունը՝ տեղական հանապազօրյա հարցերի լուծման համար։ Առաջիկա տարիներին պետբյուջեից տեղական համայնքներին դոտացիաներ տրամադրելու մշտական անհրաժեշտություն է լինելու. խոսքը հատկապես խոշոր քաղաքային և գյուղական համայնքների մասին է։
Հանրային նշանակության ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարությունը՝ առաջ քաշելով գույքահարկի բարձրացման գաղափարը։ Սա է հիմնական հարցը։ Կարո՞ղ է արդյոք կառավարությունն այս կերպ իր առջև հանրային ընդգրկուն սոցիալական արդարություն հաստատելու նպատակ դնել։ Վստահ չեմ, որ սա է հանդիսանում կառավարության հիմնական ցանկությունը, քանի որ այդ դեպքում վերջինս չէր հրաժարվի եկամտահարկի աճող սանդղակի սկզբունքից, երբ ավելի շատ աշխատավարձ ստացողներն ավելի շատ հարկեր էին վճարում։ Բացի այդ, հարկավոր է հասկանալ հետևյալը, որ եկամտահարկի աճող սանդղակի չեղարկումը դրական ազդեցություն կունենա մի քանի հազար մարդու համար, որոնք ստանում են 1 մլն դրամ և ավելի եկամուտ, մինչդեռ գույքահարկի բարձրացումը լրացուցիչ ծախսերի տեսանկյունից կանդրադառնա այն վճարող բոլոր հարկատուների վրա։ Այդ դեպքում անհրաժեշտություն կառաջանա՝ մտածել կիսաքայլերի մասին. ասենք՝ բարձրացնել հարկերը միայն հարուստների համար և միայն, ենթադրենք, որոշակի բնակավայրերում։ Սակայն այն արդեն տեղական բյուջեները լրացուցիչ եկամուտներով համալրելու տեսանկյունից ոչ մի բյուջետային էֆեկտ չի ունենա։ Կներեք, բայց այն ավելի շուտ կնմանվի հարկային պոպուլիզմի։
Կարո՞ղ է արդյոք ֆինանսական տեսանկյունից գույքահարկի բարձրացումը փոխհատուցել եկամտահարկի հին և նոր համակարգերի տարբերության շնորհիվ առաջացող բյուջեի եկամուտների կորուստները։ Ոչ, քանի որ եկամուտը, որը պետությունը կստանա գույքահարկի բարձրացման արդյունքում, անհամեմատ քիչ է լինելու, քան այն եկամուտը, որը պետությունն ապահովում էր եկամուտների աճող սանդղակի շնորհիվ։
Բացի այդ, հարկավոր է ազնվորեն պատասխանել հարցին՝ արդյո՞ք կառավարությունը նախատեսում է կրճատել համայնքներին տրամադրվող բյուջետային դոտացիաները նույն չափով, որքանով լինելու են լրացուցիչ եկամուտները։ Եթե ի սկզբանե կիրառվելու է այս սկզբունքը, ուրեմն հանրությանը մոլորության մեջ են գցում, քանի որ այս պարագայում գույքահարկի բարձրացումը համայնքային խնդիրները լուծելու առումով զրոյական արդյունք է ունենալու. համայնքների փաստացի ֆինանսական ռեսուրսները մնալու են նույնը և չեն ավելանալու։ Քաղաքացիների համար պարզ չի լինելու, թե ինչ նոր ծառայություններից են իրենք օգտվում, կամ որակական ինչ փոփոխություններ են կատարվել համայնքներում գույքահարկի բարձրացումից հետո, ինչ է փոխվել իրենց կյանքում՝ բացի նրանից, որ իրենք սկսել են ավելի շատ հարկ վճարել համայնքին։ Իսկ եթե դոտացիաները չեն կրճատվելու, ապա ֆինանսական հետևանքներն ակնհայտ կլինեն համայնքի համար, սակայն հասկանալի չի լինի դրա արդյունքը պետբյուջեի համար, ինչն ակտիվորեն առաջ են քաշում միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել սկզբնաղբյուր կայքում:
15:35 14.07.2025
Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակի ընդլայնվել․ ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության […] ...
15:27 14.07.2025
ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարությունԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան […] ...
15:22 14.07.2025
Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ ԿոշտաԵվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ։ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները»,-ասել է Կոշտան։ ...
15:18 14.07.2025
Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
15:12 14.07.2025
Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...