13:43 19.06.2019
Մոսկվայում իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյանների փաստաբանները դիմում-բողոք են ներկայացրել ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Նախորդ ուրբաթ քննությունը Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրել. նրանց բոլոր հնարավոր մեղադրանքներից ամենածանրն է ներկայացվել՝ նախնական համաձայնությամբ խմբակային սպանություն: Քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում: Դատարանը, փաստորեն, հաշվի չի առել, որ հետաքննությունը պարզել է՝ քույրերը երկար տարիներ ապրել են հոգեկան ծանր, տրավմատիկ վիճակում: Մի քանի տարի շարունակ Միխայիլ Խաչատուրյանը դուստրերի նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնություն է կիրառել՝ օգտվելով նրանց՝ իրենից կախվածության հանգամանքից: Հոր պահվածքն աղջիկների հոգեկան աշխարհի վրա խորը հետք է թողել, ինչն ապացուցվում է փորձագիտական եզրակացություններով: Մեղադրանքի որակավորման հետ քույրերի փաստաբանները կտրականապես համաձայն չեն: Մենք պնդում ենք, որ քույրերն իրենց գործողությունները կատարել են՝ ելնելով Միխայիլ Խաչատուրյանի կողմից տարիներ շարունակ կիրառվող բռնությունից ինքնապաշտպանության անհրաժեշտությունից:
Կրտսեր քրոջ՝ Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլին.
«Իմ պաշտպանյալին ուրբաթ օրը առաջադրվել է նույն մեղադրանքը՝ Խմբակային սպանություն՝ նախնական համաձայնությամբ: Դատարանի որոշումը նախորդից տարբերվում էր միայն սպանության դրդապատճառի առավել մանրամասն նկարագրությամբ: Վստահ եմ, որ այս որոշումը դեռ կարժանանա թե Քննչական կոմիտեի, թե դատախազության քննադատությանը՝ նախքան գործի՝ դատարան ուղարկվելը: Հոր կողմից բռնությունը Մարիայի հոգեկան աշխարհի վրա խոր հետք է թողել: Նրա մոտ ախտորոշվել է «սթրեսի նկատմամբ սուր արձագանք», որի պատճառով Մարիան գործել է անմեղսունակ վիճակում, որը չի բացառում ինքնապաշտպանության անհրաժեշտությունը: Ես վստահ եմ, որ Մարիայի գործողությունները պետք է դիտարկվեն իբրև անհրաժեշտ ինքնապաշտպանություն»:
Միջնեկ քրոջ՝ Անգելինայի պաշտպան Ալեքսեյ Պարշին.
«Մենք կարծում ենք, որ քննության կողմից տրված որակավորումը հակասական է: Ելնելով հավաքված ողջ նյութից, բազմաթիվ փորձաքննությունների արդյունքներից, գործը պետք է կամ ընդհատվի, կամ այլ որակավորում ստանա: Այն փաստը, որ աղջիկների գործողությունները թելադրված են եղել տուժածի գործողություններով, նշվել է քննության կողմից ու հաստատվել փորձաքննություններով: Մենք պնդում ենք, որ աղջիկների կողմից հարձակումը եղել է՝ ի պատասխան հոր կողմից կիրառվող բարոյական և ֆիզիկական, այդ թվում՝ սեռական բնույթի բռնության: Փորձագետները ավելի քան 20 դատական փորձաքննություն են անցկացրել, որոնց վերլուծությունն ապացուցում է՝ աղջիկների հայրը բազմիցս սեռական ոտնձգության է դիմել նրանց նկատմամբ: Իբրև հիմնական վարկած՝ քննությունը պետք է դիտարկի ինքնապաշտպանության անհրաժեշտությունը, իսկ Միխայիլ Խաչատուրյանի դեմ հետմահու պետք է քրեական գործ հարուցել»:
Ավագ քրոջ՝ Քրիստինայի փաստաբան Ալեքսեյ Լիպցեր.
«Իմ պաշտպանյալը փաստացի մասնակից չի եղել հանցագործության կատարմանը, և դա օբյեկտիվորեն հաստատվել է: Բայց քննությունը կատարված հանցագործությանը Քրիստինայի՝ մասնակից չլինելու հանգամանքին պատշաճ գնահատական չի տվել: Քույրերը պետք է մեղավոր ճանաչվեն, քանի որ անհրաժեշտ ինքնապաշտպանության վիճակում էին: Չնայած քննությամբ տրված եզրակացությանը, որ, ի տարբերություն Մարիայի, Անգելինան ու Քրիստինան հանցանքի պահին կարող էին գիտակցել կատարվող գործողությունների բնույթը, նրանց հոգեբանության մեջ ևս որոշակի խախտումներ են արձանագրվել: Իսկ դրանք հետևանքն են եղել հոր կողմից իրականացվող անօրինական գործողությունների, որոնք աղջիկների համար հոգետրավմատիկ վիճակ են ստեղծել:
Մեղադրող կողմի վարկածով՝ դա եղել է հանցանքի կատարման դրդապատճառ. Միխայիլ Խաչատուրյանը աղջիկների կյանքն ուղղակի անտանելի է դարձրել: Դատարանը նաև պարզել է, որ աղջիկների նկատմամբ բռնություն է կիրառվել տևական ժամանակ: Մարիայի ու Անգելինայի գործողությունները միտված են եղել՝ դադարեցնելու անխուսափելի և ահաբեկող հանցագործությունները, որ կատարվում էին իրենց և քրոջ՝ Քրիստինայի նկատմամբ»:
Մենք՝ փաստաբաններս, ընդհանուր դիրքորոշում ենք հայտնում. մեր պաշտպանյալները զոհեր են՝ դաժան բռնության ու ցինիկ անպատժելիության, նրանք չեն կարող դատապարտվել կանխամտածված սպանության համար: Ներկայում որևէ մեկը չի վիճարկում այն հանգամանքը, որ աղջիկներն ապրել են մի իրավիճակում, երբ նրանցից յուրաքանչյուրն ամեն պահի վտանգ է զգացել՝ սեփական կյանքի ու քույրերի կյանքի համար: Հարաբերական մեկուսացման պայմաններում նրանք վստահ են եղել, որ չեն կարող արտաքին օժանդակություն ստանալ, ինչն իրավիճակն անելանելի էր դարձնում:
Մենք շարունակում ենք պնդել, որ աղջիկներն անմեղ են, քանի որ նրանց գործողությունները միտված են եղել՝ դադարեցնելու դաժան ու անխուսափելի հանցագործությունը, որ կատարվում էր իրենց նկատմամբ: Մենք կարծում ենք, որ Մարիան, Անգելինան ու Քրիստինան գտնվել են անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»:
11:00 21.06.2025
Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge CupՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...
10:47 21.06.2025
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ ՊուտինԻրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», – ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» […] ...
10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել ԻրանինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...
10:10 21.06.2025
Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...
09:50 21.06.2025
Հրդեհ վագոն-տնակումՀունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...
09:21 21.06.2025
Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...