Լավրովը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

Լավրովը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը

13:24 24.06.2019

Վրաստանը դարձել է արևմտյան աշխարհաքաղաքական ինժեներիայի հետևանքների օրինակը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի տարածաշրջանային շահույթ չհետապնդող կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: :

«Թե ինչի կարող է հանգեցնել արտերկրից ստացած խորհուրդներին և ակնարկներին կույր հետևելը, վառ վկայում է մեր հարևան Ուկրաինայի տխուր փորձը: Հսկայական ներուժ ունեցող երկիր Պորոշենկոյի ռեժիմի ներքո… իջել է միջազգային օգնության դիմումատուների կարգավիճակի, կորցրել է իր արդյունաբերական բազան, մինչև  հիմա տառապում է աշխատունակ բնակչության հսկայական արտահոսքից, հաշված ներքին հակամարտությունը և հասարակության հոգևոր, քաղաքակրթական տարանջատումը»:

«Աշխարհաքաղաքական ինժեներիայի հետևանքների ևս մեկ օրինակ, որով զբաղված են արևմտյան գործընկերները, Վրաստանն է, որտեղ արևմտյան կուրատորները պատրաստ են փակել իրենց աչքերը դեպի ծայրահեղ ազգայնականների ավելորդությունների, ռուսաֆոբիայի վրա, միայն թե խզեն Վրաստանի և մեր երկրի միջև եղած կապերը, խմբագրեն մեր ընդհանուր պատմությունը»:

Լավրովը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է երկխոսությունների:

«Այսպիսով, մենք սթափ գնահատում ենք ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների դերը համաշխարհային արենայում, բայց միևնույն ժամանակ մենք չենք խուսափում որևէ մեկից, չենք մեկուսանում, չենք խուսափում այնպիսի հարցերի շուրջ երկխոսությունից, որտեղ առկա են ընդհանուր փոխշահավետ գործելու հնարավորություններ՝ նպատակ ունենալով ամբողջ մարդկությանն ուղղված սպառնալիքների չեզոքացումը»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

20:46 14.07.2025

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

BACK_TO_TOP