13:12 26.06.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ոստիկանությունը մեկ օրում երկու հաղորդում էր ստացել նույն դեպքի առիթով: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել , որ մայիսի 30-ին իր հորը «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այստեղ նա հորը վիրահատվել են,վիրահատությունից օրեր անց ՝մահացել:
Հոր մահվան մեջ որդին մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն են ահազանգել նաև ԲԿ-ից: Հայտնել են,որ մահացած հիվանդի հարազատները ծեծի են ենթարկել հերթապահ բժշկին:
Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանի հետ:
Նա նշել է, որ հիվանդը վիրահատվել էր, բավականին ծանր վիրահատություն էր տարել, երեկ գիշերը լուսադեմին հանկարծամահ է եղել.
«Հիվանդը հանկարծամահ է եղել, որից հետո հիվանդի հարազատները ներխուժել են հերթապահ բժշկի աշխատասենյակ բժիշկների ներկայությամբ քաշքշել և հարվածել են նրան»:
Մեր այն հարցին, թե ինչու են հիվանդի հարազատները նշում, որ բժիշկները անբարեխիղճ են վարվել, Պետրոս Մանուկյանը պատասխանեց.
«Հիվանդի հարազատները կարող են ամեն ինչ ասել, դա իրավական գնահատակա՞ն է: Մենք քննարկել ենք դեպքը, բժիշկների կողմից անուշադրություն և անբարեխղճություն չի արձանագրվել: Հիվանդի հարազատներն իրենց պահել են ոչ կոռեկտ, այս պահին դիակը ուղարկվել է քննության, և շուտով ամեն բան պարզ կլինի»:
Հատկանշական է, որ ծեծի է ենթարկվել հերթապահ բժիշկը, որը վիրահատության հետ որևէ առնչություն չի ունեցել: Նրան, ըստ Մանուկյանի, ծեծել են իր աշխատասենյակում բժիշկների ու բուժքույրերի ներկայությամբ:
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:30 21.06.2025
Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրաԹեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...
11:00 21.06.2025
Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge CupՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...