13:00 26.06.2019
Ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում է «Երևանտրանս» ընկերությանը:
««Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունները 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար 24 միլիոն 85 հազար և 4 միլիոն 323 հազար դրամ զուտ շահույթներից 2018 թվականին Երևանի բյուջե պետք է վճարեին համապատասխանաբար 9 միլիոն 634 և 1 միլիոն 129 հազար դրամ շահութաբաժիններ: Սակայն փաստացի վճարում չի իրականացվել: Ընկերությունների կողմից շահութաբաժինների սահմանված ժամկետներում չվճարելը պայմանավորված է ընկերությունների ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես ազատ դրամական միջոցների հոսքերի անբավարարությամբ»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի՝ ընթացիկ ֆինանսական միջոցների անբավարարությունը հիմնականում պայմանավորված է դեբիտորական պարտքերի թերհավաքագրման համակարգով:
Իսկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց է ուղղել «Երևանտրանս» ընկերության գործունեության վերաբերյալ:
«Նախորդ նիստին հաստիքացուցակների փոփոխությամբ նախատեսված որոշակի վարորդների քանակություն, որոնք պայմանագրեր ունեն «Երևանտրանսի» հետ, այժմ բերել ենք քաղաքապետարանի հաստիքացուցակ: Ի՞նչ ազդեցություն է դա ունենալու ընկերության ֆինանսական վիճակի վար, ինչպե՞ս է տեղի ունենալու այդ գործընթացը»,- հարցրեց նա:
«Վարորդները՝ թվով 48 հոգի, տեղափոխվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ, այն տրամաբանությամբ, որ փաստացիորեն աշխատում են Երևանի քաղաքապետարանում: Ֆինանսական արդյունք ո´չ դրական, ո´չ բացասական չի լինի «Երևանտրանս»-ում»,- ասաց նա:
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:30 21.06.2025
Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրաԹեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...
11:00 21.06.2025
Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge CupՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...
10:47 21.06.2025
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ ՊուտինԻրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», – ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» […] ...
10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել ԻրանինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...