14:55 26.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԵԽԽՎ ստրասբուրգյան գագաթնաժողովին մասնակցող Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մի արտառոց դեպքի մասին:
Նա մասնավորապես գրել է.
«Այսօր ստրասբուրգյան իմ խաղաղ առավոտը որոշեց հարամել Գլենդել նա Դոնուից ջղաձգված մի կին։ Մի լիստ հայհոյանք էր գրել ինձ անձնական նամակով, որից հասկացա մի բան, որ ես «սկի» երևի հայ էլ չեմ, որովհետև շեղ աչքեր ունեմ…
Հայհոյողը Գլենդելից վերջում իր դաժան «վերդիկտը» հրապարակեց, որ ես մոնղոլ-թաթար կամ սելջուկ եմ և հայ ազգի անունից խոսելու իրավունք չունեմ։
Բայց մեկ ա՝ չհասկացա ինչի էր Գլենդել նա Դոնուի տիկինը գիշերվա ժամին հատկապես ինձ հիշել ու ավտոպիլոտի ռեժիմով ինքնակատաղել։Բոլոր կատաղածներին, պալիատիվ բուժման մարդասիրական ակտից ելնելով` ասեմ՝ իզուր ավելորդ ադրենալին մի´ ծախսեք լատինատառ հայհոյանք գրելու վրա։ Ես անգամ հայատառը չեմ կարդում։
Եվ երկրորդ ու ամենակարևորը՝ դուք ինձ հերթական անգամ ստիպում եք համոզվել մի բանում, ինչում ես ունեմ աքսիոմատիկ համոզմունք։ Չսիրված, անհաջողակ ու դժբախտ կանայք դաժան տեսարան են։
Ամեն դեպքում, առավոտ լուսո, չհասկացա ինչ էր ուզում իմ կատաղած սփյուռքահայ տիկինը, բացի արձանագրումից, որ իմ թաթար-սելջուկական դեմքը իրեն ափերից հանում է։Ուրախ օր բոլորիս և առողջություն ափերից դուրս եկած տիկնոջը։
Պահպանե´ք ձեր ափերը, թե չէ մի օր դուրս կգաք ափերից ու էլ ձեզ վերադարձնել չի լինի։ Այնպես որ, սեփական ափամերձին կանգնած հայհոյող կանայք, զգո´ւյշ եղեք, որովհետև ձեր սեփական ափերից պերմանենտ դուրս գալով դուք սահուն կերպով հայտնվելու եք հոգեբուժարանում, և էդ ժամանակ բնավ կարևոր չի լինելու,թե էդ հոգեբուժարանը Գլենդել նա Դոնու-ում է, Ավանում, թե՞ Նովի Աֆոնում:
Իսկ Ստրասբուրգում չքնաղ առավոտ է, և ես գնում եմ պառլամենտ՝ աշխատելու»։
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...
11:47 21.06.2025
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՀայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...