23:02 30.06.2019
Որքան էլ տարօրինակ է՝ համացանցի, տեսակապի լայն հնարավորությունների դարաշրջանում, երբ մեկ հպումով կարելի է շփվել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդու հետ, միայնությունն ահագնացող սպառնալիք է դառնում: Գիտնականների հաշվարկով՝ իրենց միայնակ զգացող մարդկանց թիվն անընդհատ աճում է: Ընդ որում, խոսքը տարեցների մասին չէ, ում երեխաներն ամուսնացել են կամ պարզապես հեռացել: Միայնակ են իրենց զգում երիտասարդները, ովքեր սոցիակալան ցանցերի ակտիվ օգտատերեր են: Ակնհայտ է, որ հեռախոսային շփումը կամ սոցկայքերում նամակագրությունը չի փարատում միայնությունը: Զարմանալի չէ, որ Անգլիայում մի քանի տարի առաջ հայտնվել է Միայնության նախարարություն, որը, հասկանալի է, զբաղվում է միայնակ մարդկանց խնդիրներով:
Գիտնականներն ուսումնասիրել են 3 մլն մարդու և պարզել՝ միայնությունը լրացուցիչ ռիսկ է առողջության և երկարակեցության համար, մինչդեռ սոցիալական ակտիվ շփումները դրական են ազդում կյանքի որակի և առողջության վրա, բացի այդ, երկարակեցության հնարավորություն են տալիս:
Միայնությունն ավելի վտանգավոր է, քան ճարպակալումը: Ընդ որում, միայնության համաճարակ նկատվում է ամբողջ աշխարհում:
Գիտնականները ևս մեկ հետաքրքիր հետազոտություն են կատարել՝ ուսումնասիրել են քաղցկեղով հիվանդ 2 մլն մարդու: Պարզվել է՝ զուգընկերոջ առկայությունը մոտ 20 տոկոսով նվազեցնում է մահացությունը: Ամուսնացածներն ավելի հեշտ են ապաքինվում, քան միայնակները: Զուգընկերոջ օգնությունը քաղցկեղով հիվանդներին երբեմն ավելի արդյունավետ կարող է լինել, քան քիմիաթերապիան:
Եզրակացությունը մեկն է՝ ջերմ հարաբերությունների քայքայումը հանգեցնում է առողջական խնդիրների սրման: Միայնությունը կարող է հակվածություն առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի նկատմամբ, սննդակարգի խանգարման ու ֆիզիկական ակտիվության նվազման պատճառ դառնալ, հենց դրանք էլ հաճախ դառնում են օնկոլոգիական հիվանդություների առաջացման հիմք:
Խմբավորումներն են առաջ մղել էվոլյուցիան
Միայնության գործոնը վերլուծելիս՝ գիտնականները որպես ապացույց հիշեցնում են բնությունը, էվոլյուցիան, այն տեղի չէր ունենա,եթե օրգանիզմները միայնակ լինեին: Միայնակները չեն դիմացել գոյության պայքարին մարդկության և բնության էվոլյուցիայի ընթացքում: Խմբերով ու համայնքներով ապրողները կարողացել են դիմակայել դժվարություններին ու զարգացել են:
Միայնությունից փրկվելու 5 կանոն
Որպեսզի առողջությունը պահպանենք, երկար ու ուրախ ապրենք, գիտնականներն ահա թե ինչ խորհուրդներ են տալիս.
Արի խոսենք
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեպրեսիայի դեմ պայքարի հատուկ ծրագիր է սկսել, որի կարգախոսն է՝ «Արի խոսենք»: Պարզվել է, որ երբեմն պարզապես մերձավորի հետ զրույցը կարող է կանխել ինքնասպանությունը: Հաճախ բավական է միայն դիմել ձեր կողքին գտնվող մարդուն, հարցնել՝ ինչպե՞ս է իրեն զգում կամ ինչ-որ բան պատմել: Այդպիսով, մենք կարող ենք օգնել թե՛ նրան, թե՛ ինքներս մեզ: Զրուցակիցներ գտնելու, նրանց կյանքով հետաքրքրվելու դեպքում մենք բարելավում ենք թե՛ մեր, թե՛ նրանց առողջությունը ու ընդհանրապես օգնում ենք աշխարհն ազատել տագնապներից ու միայնությունից:
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...