17:30 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մամուլից են տեղեկացել, որ «Գույքի բռնագանձումն առանց դատարանի վճռի» օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվել է միջազգային փորձաքննության:
«Նախագիծը մեզ չի ներկայացվել: Ընդդիմությունն առնվազն տեղյակ չէ նման նախագծի մասին: Դա վստահաբար պետք է քննարկվեր, քննարկվեր նաև հանձնաժողովում»:
Խմբակցության դիրքորոշման մասին կխոսեն խմբակցության նիստից հետո: ԱԺ պատգամավորը, սակայն շեշտեց
«Մենք չգիտենք` նաև ինչ ծավալների մասին է խոսքը: Կամ օրինակ, եթե հանցավոր ձեռքբերում է, դրա հետ կապված է խնդիրը լուծվելու` թե՛ վեթինգի արդյունքում, թե՛ փողերի լվացման հետ կապված: Այսինքն` մենք պետք է հասկանանք, թե ինչ ծրագրով, ինչ նպատակով են դա իրականացնելու, ինչ ծավալով և ինչ ժամանակահատվածում»:
Բագրատյանը նշեց, որ այդպիսի ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետում: Ըստ նրա` միջազգային փորձաքննության պատասխանից հետո են ներկայացնելու հանձնաժողովին, քանի որ հնարավոր է, որ այնտեղ այն չանցկացնեն և նախապես քննարկելն այդ դեպքում կլիներ անիմաստ: Իսկ արդյո՞ք դա հիշեցնում է կուլակաթափությունը, Բագրատյանը նշեց, որ այդ մասին գրքերում է կարդացել.
«Վստահ եմ` նման բան չի կարող լինել»:
14:14 10.07.2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ ՊեսկովԿրեմլը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, և Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի սպասվող ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է […] ...
14:07 10.07.2025
Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայումՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:57 10.07.2025
Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
13:48 10.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...
13:45 10.07.2025
Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչից առաջ նախախաղային ասուլիսի է մասնակցել։ «Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և […] ...
13:37 10.07.2025
Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողիԱրտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...