Նախկին փոխնախարարը օրինախախտումներ բացահայտող նյութեր է հրապարակելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Նախկին փոխնախարարը օրինախախտումներ բացահայտող նյութեր է հրապարակելու

21:24 29.06.2019

«Վերջին կետը, վերջին կաթիլն այդ հարցում ձկնաբուծարաններն էին՝ արհեստական ցանցավանդակները, որոնք էկոհամակարգի հավասարակշռությունը տեղափոխեցին դեպի անցանկալի կողմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանի աճեցման համար Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներին ու լճի էկոհամակարգի վրա  դրանց թողած բացասական ազդեցությանը լճի «ծաղկման» տեսակետից:

SHANTNEWS.am-ը հիշեցրել է Ղազարյանին, թե ասուլիսներից մեկի ժամանակ ինչ է ասել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

«Դա ոչ պրոֆեսիոնալ պնդում է, խոսում է ասեկոսների մակարդակի մասին, քանի որ ուսումնասիրություններ չեն կատարվել: Պարզ է, որ մարդու միջամտությունն ազդեցություն ունի, կարևոր է, թե ինչ ազդեցություն ունի այդ ազդեցությունը: Հիմա էդ մակարդակը պարզելու համար կատարվում է մոնիթորինգ: Էսօրվա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա ազդեցություն, բայց ոչ էն մակարդակը, որը բերում է ծաղկման ամբողջ լճում: Եվ, պարզ է, որ էս տարվա ծաղկումը կապ չունի դրա հետ»,- ասել էր Բարդուխ Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ծաղկման գլխավոր պատճառ է լճում ֆոսֆորի քանակի ավելացումը:

«Դե, դա ասելով չի, որ չկա, մոտ օրերս ես կտեղադրեմ համապատասխան նյութ՝ սկսած նրանից, թե ինչպես են նրանք ստացել շրջակա միջավայրի փորձաքննությունը, ինչպես պետք է սկսեին և այլն: Պարզ պետք է դառնա, որ Սևանի մասով մենք անտեսել ենք ամեն ինչ՝ սկսած օրենքից, վերջացրած կառավարման քայլերով, որոնք անհրաժեշտ են Սևանը առողջացնելու համար, բայց մենք ավելի շատ զբաղվել ենք այլ բաներով: Հիմա անհրաժեշտ է քայլեր անել»,- ասաց Ղազարյանը:

Ի դեպ, վերջերս ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրկ Գրիգորյանը հարցին պատասխանելով ասել է, որ չի բացառում, որ ցանցավանդակները կարող են հանվել լճից.

«Կոնցենտրացիաները, որոնք առաջանում են այդ ցանցավանդակային տնտեսությունից, եթե  մասնագետները կհամարեն խնդրահարույց, ապա որևէ խնդիր չենք տեսնում դրանց հեռացման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խնդիրը միայն ցանցավանդակների մեջ չէ:

Ֆոսֆորի մեծ արտահոսք կա նաև տարածքում գործող ռեստորաններից, քաղաքային ու գյուղական բնակավայրերից, որտեղ նաև անասնապահությամբ են զբաղվում:

Հիշեցնենք, որ Սևանա լճում՝ Լճափ համայնքի տարածքում, ափից 350-400 մետր հեռավորության վրա  ցանցավանդակներ են տեղադրվել լճում իշխանի պաշարները վերականգնելու, Սևանի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար:

Ընդհանուր առմամբ՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» իրականություն է դառնում 2014 թվականից: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամի միջոցներ են ձևավորվելու և ուղղվելու Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՝ Սևանա լճի ավազանի խնդիրների լուծմանը, ուստի 2016 թվականից պետությունն այլևս գումարներ չի տրամադրում  մանրաձուկ բաց թողնելու համար՝ այդ գործառույթը վերապահելով Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին:

Բնապահպանները, սակայն, անհանգստացած են, որ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» իր հերթին կարող է խնդրահարույց լինել:

Ռիսկերից սրանք են առանձնացնում.

• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին

• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում

• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում

• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ

• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում

• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ:

Այս ռիսերի մասին գրված է նաև «Գեղարքունիքի մարզի Սևանա լճի Բերդկունք համայնքին հարող հատվածում «Սևան ակվա» ՓԲԸ կողմից նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում», որը փորձաքննություն է անցել 2017թ.::

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP