Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+12.09 oC

Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը

11:50 01.07.2019

Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում էին՝ կապված գյուղում տարիներ շարունակ խմելու ջրի չլուծվող խնդրի հետ։

Նրանք ցանկանում էին ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ճանապարհն արդեն բաց է.

«Ճանապարհը փակ է եղել մոտ կես ժամ, առավոտյան 9։20-ից արդեն բաց է: Ոստիկանության ծառայողների և համայնքի ղեկավարության տարված բացատրական աշխատանքների արդյունքում բնակիչները համաձայնեցին բացել ճանապարհը»:

Լուսանկարները՝ Lurer.com-ի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում: ...

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

17:11 16.04.2024

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

Ապրիլի 17-18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում: 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ: Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև […] ...

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

16:37 16.04.2024

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Պիեռ դ’Արգենը հայտարարել է, որ «Հայաստանն ընդդեմ» Ադրբեջանի գործով լսումների ընթացքում ադրբեջանական կողմը ձգտում է քննարկումներից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ ու պահանջներ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված բռնություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիեռ դ’Արգենն այս մասին ասել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում։ Նա նշել է, որ […] ...

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

16:27 16.04.2024

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության […] ...

Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

16:21 16.04.2024

Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին և շնորհակալություն […] ...

Հայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

16:06 16.04.2024

Հայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր […] ...

BACK_TO_TOP