Թբիլիսիում փամփուշտը խոցել է հայազգի ցուցարարի գլուխը, վնասել ուղեղը․ մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Թբիլիսիում փամփուշտը խոցել է հայազգի ցուցարարի գլուխը, վնասել ուղեղը․ մանրամասներ

23:10 01.07.2019

Վրացական իշխանությունների հրապարակած տվյալներով՝ հունիսի 20-ի արյունոտ գիշերը տուժած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը շաբաթ օրը դուրս է եկել կոմայից, սակայն առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Ցուցարարների ուղղությամբ արձակած ռետինե գնդակներից մեկը դիպչել էր Գրիգորյանի գլխին՝ վնասել գանգը, ապա նաև՝ուղեղը: Փամփուշտի մնացորդները տարածվել էին ուղեղում, ինչն էլ ավելի էր բարդացրել իրավիճակը: Հետաքրքիր է, որ վիրահատության ժամանակ տուժածի գլխում փամփուշտ չի հայտնաբերվել: Կարևոր հարցին՝ դիմահա՞ր են կրակել նրա ուղղությամբ, թե՞ ոչ, և ի՞նչ փամփուշտով, պետք է պատասխանի փորձաքննությունը:

Միջադեպից հետո՝ երեք օր շարունակ, Գրիգորյանի ընտանիքն ապարդյուն որոնում էր Դավիթին: Տեղեկություն հայթայթել նրա մասին անհնար էր որևէ աղբյուրից: Ընդդիմությունը վստահեցնում է, որ իշխանությունները միտումնավոր թաքցնում էին տեղեկությունը  ծայրահեղ ծանր վնասվածք ստացած անձանց մասին՝ փողոցում իրավիճակն էլ ավելի չլարելու համար:

Օգոստոսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստանում ՀՀ դեսպանատունը հետաքրքրվել էր իշխանություններից Գրիգորյանի  առողջական վիճակով: Այստեղ թաքցրել էին իրողությունը՝ վստահեցնելով, որ տուժածի վիճակը բավարար է: Գրիգորյանի հարազատներին  որդու մասին տեղեկացրել էին իրադարձություններից 10 օր անց, երբ համապետական բողոքի ակցիաներ էին սկսվել ողջ երկրում: Ըստ այդմ՝ Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել կոմայից, սակայն վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրա որդին մինչ այս պահը չգիտի հոր ախտորոշումը: Հիվանդանոցը, որտեղ այժմ բուժվում է Գրիգորյանը, ոչ մի փաստաթուղթ չի տրամադրում տուժածի ընտանիքին, միայն բառացի հայտարարում է, որ հիվանդի վիճակը նույնն է, ինչ 10 օր առաջ:

Ընդդիմադիր «Ռուսթավի 2» ՀԸ-ի «Կուրիեր» լրատվական հաղորդումը պարզել է այն անձի ինքնությունը, ով դիտավորյալ տուժած Գրիգորյանի հարազատներից թաքցրել է նրա գտնվելու վայրը: Դա ՆԳՆ աշխատակից Ալեքսանդր Սիկմաշվիլին է, ով բնակվում է տուժած Գրիգորյանի հարևանությամբ: Աղբյուրը պարզել է նաև, որ իշխանությունները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերել լուրջ վնասվածք ստացած հիվանդների նկատմամբ, հիվանդասենյակները հսկողության տակ են եղել, որպեսզի այնտեղից տեղեկություն դուրս չգար։

Հիվանդանոցում վստահեցրել են, որ Գրիգորյանի հարցով հետաքննություն չի սկսվել: Ընդդիմությունն  իշխանություններին չի վստահում և շարունակում է պահանջել անկախ փորձաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP