09:46 02.07.2019
Միջազգային կազմակերպությունները կարող են միայն առաջարկել անցումային արդարադատության միջոցներ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն:
«Շատերն այն դիտարկում են անցյալում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի, հանրային միջոցների չարաշահումների, վիճելի սեփականաշնորհման և բռնագրավումների դեպքերի համատեքստում, որոնք անհանգստացնում են հայ հասարակությանը, և կարծում եմ՝ այս հարցերը պետք է հասցեագրվեն»,-նշել է նա:
Միևնույն ժամանակ, միջոցների ընտրությունը պետք է որոշի հենց Հայաստանի հասարակությունն ու գործող իշխանությունները՝ լայն քննարկման արդյունքում, նշում է փորձագետը: Միջազգային հանրությունն այս հարցում առաջարկողի դերում է. «Չեմ կարծում որևէ միջազգային կառավարական կամ հասարակական կազմակերպություն ուղղակի աշխատավարձ վճարի Հայաստանի պետական ծառայողներին»:
Այնուամենայնիվ, Հայաստանին ամեն դեպքում անհրաժեշտ է լինելու միջազգային կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության օգնությունը, հատկապես, որ հայկական կողմը ցանկանում է վերադարձնել երկրից ապօրինի դուրս բերված միջոցները, մանրամասնում է Կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան, ով վերջերս անձամբ է Հայաստան այցելել անցումային արդարադատության գործընթացի մշակմանն աջակցելու նպատակով:
«Կոռուպցիան, այդ թվում պետական միջոցների չարաշահումը, հիմնական խնդիրն է, որը անցումային արդարադատությունը պետք է արձագանքի: Սա կարող է արվել մի քանի միջոցով, այդ թվում՝ դատաիրավական համակարգի վեթինգի միջոցով: Նաև տարբերակ է անցյալ 10 տարիներին կամ՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետաքննությունը: Այս գործում առաջ է գալիս արդարության հանձնաժողովի ստեղծման հարցը, որը ոչ այնքան վճիռներ է կայացնում որքան՝ դիտարկում համակարգային խնդիրները»:
Անդրադառնալով դատական համակարգի աստիճանական փոփոխությունների կողմնակիցներին, փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանում վերջին տասնամյակներում դատաիրավական համակարգի անցումային փոփոխությունների մի քանի փորձ է արվել, որոնք սակայն արդյունք չեն տվել. «Գուցե, հարցնենք Հայաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ եղավ այդ աստիճանական քայլերի հետ, այդ դանդաղ, փաստաթղթերի վրա գեղեցիկ գրված առաջարկների և բարեփոխումների հետ, որոնք կոչված էին վերջ դնել կոռուպցիային, մարդկանց մոտ հավատ ներշնչել դատական իշխանության նկատմամբ: Չեմ կարծում, որ Հայաստանում, հեղափոխություն տեղի ունենար, եթե այդ քայլ առ քայլ բարեփոխումներն իրականում գործեին»:
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...