Սոցիալական ոլորտում կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Սոցիալական ոլորտում կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի

14:57 02.07.2019

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության) արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ. տվյալ ժամանակահատվածում սոցիալական ապահովության նշված ենթաոլորտներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի, 178-րդ հոդվածի, 3111-րդ և 3121-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է ընդհանուրը 166 քրեական գործ: Դրանցից 151-ը կապված են եղել սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, 6-ը՝ կենսաթոշակների տրամադրման և 9-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի հետ։

Ընդ որում՝ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում, այսինքն՝ դրանք կրել են համատարած բնույթ: Ավելին, քրեական գործերի փաստական հանգամանքների վերլուծությամբ վեր հանված օրինաչափությունները փաստում են, որ հատկապես անապահովության նպաստների տրամադրման ոլորտում հանցավոր գործողություններն ունեցել են կազմակերպական հստակ մեխանիզմներով արմատավորված սխեմատիկ բնույթ: Մասնավորապես՝ պաշտոնատար անձինք չհանդիսացող հանրային ծառայողներն ու տարբեր աշխատակիցներ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց տարիներ շարունակ պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություններ: Բացի դրանից՝ հարյուրավոր քաղաքացիներ, առանց վերջիններիս գիտության, ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, և վերջիններիս անվամբ պետությունից հատկացված նպաստի գումարները հափշտակվել են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերի և այլ աշխատակիցների կողմից: Այսինքն՝ հանցավոր ոտնձգությունները մեծամասամբ կատարվել են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ։

Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել մարզպետարանների կամ քաղաքապետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետեր, գործակալությունների կրտսեր, ավագ և առաջատար մասնագետներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածքային մասնաճյուղերի տնօրեններ, փոստատարներ ու օպերատորներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, ԲՍՓ գործակալության տարածքային հանձնաժողովների նախագահներ և անդամներ։

Մասնավորապես՝ հարուցված քրեական գործերով տարբեր բնույթի հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի, որից 88-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ, 8-ը՝ նույն գործակալության տարածքային բաժնի պետ և տեղակալ, 25-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 2-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, 4-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի անդամ բժիշկ-փորձագետ, 1-ը՝ ԲՍՓ բուժվիճակագիր, 8-ը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, 1-ը՝ համայնքի նախկին ղեկավար, 113-ը՝ քաղաքացի։ Նշվածներից միայն 17-ի կամ ընդամենը 7 տոկոսի նկատմամբ է որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը, որոնցից 12-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական գործ՝ 41 անձի վերաբերյալ: Վերջիններիցս 14-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ է, 3-ը՝ տարածքային բաժնի պետ և տեղակալ, 22-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 1 համայնքի նախկին ղեկավար և 1 քաղաքացի։ Դատարան ուղարկված քրեական գործերով 33 անձ դատապարտվել է:

Նշված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 772․5 մլն ՀՀ դրամ, որից այս ընթացքում վերականգնվել է մոտ 139 մլն ՀՀ դրամը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արել

20:52 09.07.2025

Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման օգտին, այդ թվում՝ Ուկրաինայի աջակցության հարցում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից Ֆրանսիայի առաջնորդի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։ Մակրոնը Մեծ Բրիտանիայում է պետական ​​այցով։ «Նրանք արտահայտեցին իրենց ցանկությունը՝ խորացնելու իրենց գործընկերությունը՝ սկսած […] ...

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

20:40 09.07.2025

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

Իսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

20:30 09.07.2025

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

20:08 09.07.2025

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...

SHANTNEWS

20:00 09.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP