19:34 02.07.2019
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, և քննարկել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:
Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից: Փոխվարչապետ նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավելագույնս իրացնել համաձայնագրի շրջանակներում ստեղծված հնարավորությունները, և Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ երկիր իր ներդրումը կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...
14:27 09.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, […] ...
14:11 09.05.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակինՄայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն […] ...
13:57 09.05.2025
Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակովՄայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...