22:18 02.07.2019
Հայաստանում է իտալացի քանդակագործ, կինոդերասան Լորենցո Քուինը: Նա մարմնավորել է ջութակի վարպետ Անտոնիո Ստրադիվարիին՝ իտալական «Ստրադիվարիուս» ֆիլմում: Կինոարվեստում Լորենցո Քուինն արժանացել է «Ամենալավ նոր հայտնություն» մրցանակին՝ Սալվադոր Դալիին մարմնավորելու համար: Բայց նա ավելի շատ հայտնի է որպես գեղանկարիչ ու քանդակագործ: Քանդակագործի «Support»-ը 2017 թվականին և «Building bridges»-ը՝ 2019 թվականին Վենետիկի բիեննալեում արժանացել են լավագույն գնահատականին։
Քանդակագործն այսօր «Թումո» կենտրոնում մասնակցել է «Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքային միջավայրը հանրային արվեստի միջոցով, և ինչպե՞ս է ժամանակակից արվեստն անդրադառնում ստեղծագործական ներուժի վրա» թեմայով քննարկմանը:
«Կարծում եմ՝ հանրային մշակույթն իսկապես ունակ է ազդեցություն թողնել մարդկանց վրա: Դա իմ հիմնական նպատակն էր, երբ ես էի հանրային արվեստ ստեղծում: Որոշ առումով մարդիկ երբեմն վախենում են թանգարաններ գնալ, նրանք մտածում են, որ բավարար գիտելիքներ չունեն, որպեսզի թանգարան այցելեն: Ցավոք սրտի, արվեստը նաև բիզնես է: Դա վերահսկելը շատ կարևոր է: Աշխարհում բազմաթիվ ֆանտաստիկ թանգարաններ կան, որոնցից շատերով հիանում եմ, բայց այդ բիզնեսի իմաստն էլ որոշ առումով այն է, որ քեզ ասում են՝ սա յուրահատուկ է, և միայն մենք կարող ենք ասել, որ դա յուրահատուկ է: Իսկ հանրային արվեստի առումով հրաշալին այն է, որ մարդիկ կարող են այդ ամենն իրենք հասկանալ: Ոչ ոք նրանց չի ասում՝ դա լավ է, թե՝ վատ: Իրենք են զգում», – ասել է Լորենցո Քուինը:
Լորենցո Քուինը Հայաստանում է «Նարեկացի» արտ-նախագծի պրոդյուսեր Յուլիաննա Պարակշիևայի հրավերով: Հայաստանում ծրագրում են իրականացնել մշակութային նոր նախագիծ, որի փակագծերը շուտով կբացեն:
Քանդակագործի աշխատանքների զգալի մասը մասնավոր հավաքածուներում են, որոշներն էլ տեղ են գտել Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Կատարի և այլ երկրների զբոսայգիներում, հանրային տարածքներում: Գլուխգործոցների մեջ կա մեկը, որն ամեն դեպքում առանձնանում է՝ Պադուա քաղաքում գտնվող Սուրբ Էնթոնիի արձանը։ Պատվիրատուն եղել է Վատիկանը, արձանն օծվել է Հռոմի Պապի կողմից: Ի դեպ, հայտնի քանդակագործն այս այցի շրջանակներում լինելու է այն վայրերում, որտեղ նաև Հռոմի պապն է եղել՝ Մայր տաճար, Մատենադարան, Հայաստանի այլ տեսարժան վայրեր։
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...