12:00 03.07.2019
Օրեր առաջ ԱԻՆ-ից և Երևանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ ստացվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի արտահոսք և քարաթափում է նկատվում: Այս մասին հաղորդում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:
Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ․
«Ընկերության «Հյուսիս» շահագործման տեղամասի մասնագետների ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ խոսքը կոյուղու համակարգի աշխատանքին բնակիչների կողմից միտումնավոր միջամտության մասին է: Ընդ որում ոչ ավել, ոչ պակաս, այգիների ու բանջարանոցների ոռոգման համար:
Այն, որ մեզանում ոռոգման նպատակով ապօրինաբար օգտագործվում է խմելու ջուր, գաղտնիք չէ: Այստեղից էլ ամառային տապերին երբեմն նկատվող ջրի անբավարարությունը: Բայց փաստ է, որ որոշ բնակավայրերում դրա համար օգտագործվում է նաև կոյուղաջուր, ինչը բոլոր առումներով պարզապես անթույլատրելի է: Դրանց թվում են Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածի Լվովյան փողոցի բնակելի շենքերին հարակից հողատարածքները:
Սխեման հետևյալն է. Նոր Նորքի առաջին զանգվածի կոյաջրերի հեռացման համար նախատեսված 500մմ տրամագծով խողովակաշարն իր ողջ երկայնքով ամեն 20-30 մետրը մեկ կոտրված է կամ խցանված այդ զավթված հողակտորների տերերի կողմից, իսկ արտահոսող կեղտաջրերով ոռոգվում են, ինչպես արդեն ասվեց, իրավական առումով տեր չունեցող, սակայն փաստացի կոնկրետ անձանց պատկանող հողատարածքներ: Այնտեղից էլ «կոյուղաջրի ավելցուկը» ի վերջո հոսում է դեպի Մյասնիկյան պողոտա: Կոյուղու խցանման համար կիրառվում են քարեր, երկաթե իրեր, ավազով լի պարկեր: Կոյուղաջրերով առատորեն ոռոգվող տարածքներից ստացվող միրգն ու բանջարեղենն էլ «սեփականատերերը» հանում են վաճառքի՝ հետևանքների մասին չմտածելով:
Նման փաստեր կան նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Երևանի այլ տարածքներում, ինչպես նաև մարզերում: Կոյուղատար համակարգը, «ոռոգման ջուր» ստանալու նպատակով, միտումնավոր վնասվում է շատ տեղերում: Վեոլիան շարունակաբար վերանորոգում է խողովակաշարերը, սակայն հաշված օրեր անց բնակիչները վերականգնում են «ստատուս քվոն», այսպիսով՝ շարունակաբար խաթարելով կոյաջրերի հեռացման գործընթացը:
Բայց և պատասխանատվության ենթարկելը ապօրինությունների հեղինակներին խնդրահարույց է. ապօրինաբար ոռոգվող տարածքները որևէ իրավական կարգավիճակ չունեն:
Խնդրի լուծումը բարդ է, մենք նորոգում ենք կոյուղին, ասում ենք բնակիչներին, որ չի կարելի նման բան անել, իսկ մեր հետևից նրանք նորից գալիս, կոտրում են, – աում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասի պետ Արամ Գրիգորյանը:
Ջրամատակարար կազմակերպությունը վերջին տարիներին Նոր Նորքի առաջին զանգվածում 2 անգամ նոր կոյուղի է կառուցել, քանի որ գործող խողովակաշարը բնակիչների միջամտությունների հետևանքով ենթակա չի եղել հետագա շահագործման:
Ներկայումս ընկերության վթարային բրիգադը սկսել է Լվովյան փողոցի ձորի հատվածում կոյուղագծի վերանորոգումը: Անշուշտ, կոյուղու կանոնավոր շահագործումը կվերականգնվի, սակայն խնդիրը մնում է օրակարգային: Այն լուծելու համար նաև տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունն է պահանջվում:
Իր հերթին, ընկերության իրավաբանական ծառայությունը պատրաստվում է դիմել ոստիկանություն՝ խնդրելով օգնել ապօրինությունների հեղինակներին օրենքով սահմանված կարգով պատժելու, բնակիչներին նման արարքների ողջ անթույլատրելիությունը բացատրելու, և հետագայում նման ապօրինությունները «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շահագործվող համակարգում բացառելու նպատակով»:
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...