Չինաստանի Ցիզան քաղաքում տղամարդկանց արգելել են կիսամերկ շրջել փողոցում, գրում է Daily Mail-ը: Քաղաքային իշխանությունները կարծում են, որ կիսամերկ տղամարդիկ վնաս են տալիս քաղաքի իմիջին:

Չինացիները կիսամերկ քայլելու սովորությունը կոչել են «պեկինյան բիկինի»: Ամառվա ամիսներին այդ քաղաքում ամենուր կարելի է հանդիպել կիսամերկ տղամարդկանց:

Քաղաքացիները հանում են իրենց շապիկները և այդպես այցելում ռեստորան, այգի, լողափ, նստում են ավտոբուս և այլն:

Հունիսի 2-ին Ցիզանի իշխանությունները կոչ են արել տղամարդկանց կրել հագուստ և վերջ տալ ոչ նորմալ պահվածքին: Նրանք նաև հորդորել են չնախատեսված վայրում աղբ չթափել և ոտքերը շատրվաններում չլվանալ: