Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով. Բակո Սահակյանի հեռագիրը՝ ՀՀ նախագահին և վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով. Բակո Սահակյանի հեռագիրը՝ ՀՀ նախագահին և վարչապետին

16:17 08.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրերում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ արիություն ու ոգու կորով, տուժածներին ու վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով և կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

23:08 31.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

22:55 31.07.2025

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

Գերմանական դատարանը բացահայտում է Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատունը»: Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բունդեսթագի ու ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ, որոնք մեղադրվել են Բաքվի իշխանավորներից կաշարք ստանալու մեջ: Արևմտյան մամուլը գրում է, որ այսպիսի սկանդալ չի եղել Գերմանիայի ողջ պատմության ընթացքում: Ովքե՞ր էին ամբաստանյալի աթոռին ու ի՞նչ պատիժ են ստացել, կոնկրետ ինչպե՞ս էր […] ...

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:27 31.07.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 31.07.2025

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

BACK_TO_TOP