13:03 09.07.2019
Եթե տնտեսությունն ապահովի անհրաժեշտ ՀՆԱ-ն, ապա հանրությանը ներկայացրած նախապես ասված գերակատարումը կլինի: Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տրամադրությամբ էր եկել ՊԵԿ նախագահը:
«Հարկային, մաքսային առումով բյուջեի կատարողականը 713 միլիարդ է: Նախորդ տարվա համեմատ 24,7 տոկոսով ավելի բյուջետային եկամուտ է ապահովվել: Նախորդ տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի մասով տնտեսվարողին վերադարձվել է 48 միլիարդ, այս տարվա այս թիվն արդեն 50 միլիարդ է: Կարծում ենք, որ վերադարձի գումարները գնալով կավելանան»,- ասել է Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ 2018 թ-ի հունվարի 1-ից, երբ ներդրվեց գանձապետական միասնական հաշիվը, հունվարը 132,7 միլիարդ հարկային գերավճարով է սկսվել:
Ըստ էության սա այն գումարն էր, որը մատուցվել է որպես հարկային եկամուտ: 2018 թ հունվարի 1-ից հարկ վճարողներին ՊԵԿ-ը 133 միլիարդ պարտք է եղել, հիմա հետևյալ իրավիճակն է.
«2019-ի հունվարի 1-ից 132,7-ը կրճատվել է 110 միլիարդով և դարձել է 21,5 միլիարդ, և միասնական գանձապետական հաշվի մնացորդը հունվարի վերջ եղել է 48,1 մլրդ: Մենք այս երկու գումարը միասին ենք տալիս հանրությանը, քանի որ սա մեր պարտքն է հարկ վճարողներին: Ըստ էության, հարկ վճարողները ավելի շատ գումար են վճարել, բայց դեռ հարկային պարտավորություններ հայտարարագրող փաստաթղթեր չեն ներկայացրել ՊԵԿ: Ապրիլի 1-ի դրությամբ 69,6-ը դարձել է 56,5 և հունիսի 1- դրությամբ դարձել է 41 միլիարդ»:
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...