Մետաղաջարդոնի արտահանման տուրքը 80 հազարի փոխարեն առաջարկվում է ավելացնել 60 հազարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Մետաղաջարդոնի արտահանման տուրքը 80 հազարի փոխարեն առաջարկվում է ավելացնել 60 հազարով

13:50 09.07.2019

Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է մետաղաջարդոնի արտահանման համար տուրքի սահմանումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, օգտվելով հնարավորությունից, ներկայացրեց նախապատմությունը։

Մինչև նախորդ տարվա կեսերը, ըստ նրա, մետաղաջարդոն Հայաստանից չի արտահանվել, իսկ տարվա կեսերից սկսված՝ այդ ջարդոնի արտահանումը աճել է մեծ տեմպերով ու արդեն իսկ խնդիր է ստեղծում մետաղավերամշակող ընկերությունների համար։ Խնդիրն այն է, որ եթե ջարդոնը «արտադրված է» Հայաստանում, ապա այն կարող է արտահանվել։

Բայց տնտեսվարողները, ըստ փոխնախարարի, օգտվել են օրենքի սողանցքից ու սկսել են ջարդոնը բրիկետավորել ու ներկայացնել որպես Հայաստանում ստեղծված ջարդոն՝ արտահանել կարողանալու համար։ Բայց քանի որ դա ռիսկեր է առաջացնում և՛ մետաղի տեղական պաշարի, և՛ մետաղավերամշակող ընկերությունների համար, ապա կառավարությունը որոշել է հատուկ տուրք սահմանել մետաղաջարդոնի արտահանման վրա։

Նախնական տարբերակով նախագիծն առաջարկում էր 80 հազար դրամ տուրք սահմանել ջարդոնի արտահանման վրա, ինչը տնտեսվարողներին կստիպեր ընտրություն կատարել՝ արտահանել, թե գրեթե նույն գնով վաճառել այստեղի վերամշակող ընկերություններին։ Սակայն մինչև ԱԺ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որոշվել է տոննայի համար 80 հազար դրամ տուրքի փոխարեն սահմանել 60 հազար դրամ տուրք։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ իրենք առաջարկել են օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգել մինչև սեպտեմբեր, որպեսզի տնտեսվարողները, որոնք ներդրումներ են արել արտահանում կազմակերպելու համար, կարողանան ադապտացվել նոր տուրքերի չափերին։ Մյուս կողմից, ըստ նրա, տուրքի չափը իջեցվել է, որպեսզի մետաղավերամշակող ընկերությունների համար մենաշնորհային դիրք չտրվի։

Թունյանի ղեկավարած հանձնաժողովի անդամները, հիշեցնենք, այս օրերին այցելել են թափոն արտահանող ու այդ թափոնի կարիքն ունեցող վերամշակող ընկերություններ։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1451254811682131

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

20:43 23.06.2025

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Իրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...

ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ Սիարտո

20:38 23.06.2025

ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ Սիարտո

Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում, Հունգարիան մտադիր չէ իր գումարները ուղարկել Կիև, ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Միայն այս տարի Եվրամիությունը մոտ 24,8 միլիարդ եվրո հատկացրեց Ուկրաինային աջակցելու համար: Իսկ այսօր ասվեց, որ դա բավարար չէ, շատ […] ...

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

20:33 23.06.2025

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

20:26 23.06.2025

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

20:17 23.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

BACK_TO_TOP