13:54 09.07.2019
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում հարց ուղղեց արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանին՝ հետաքրքրվելով ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռների վերաբերյալ:
«Նախորդ իշխանությունների օրոք մի շարք դատավարությունների մասով այսօր կրում ենք պարտություն եվրոպական դատարաններում և, ըստ էության, չունենք պատասխանատվություն: Ուզում եմ ձեր կարծիքը լսել պարտություն կրած գործերի մասով դերակատարություն ունեցած չինովնիկների պատասխանատվության մասով. արդյոք մենք պե՞տք է բոլորին պատասխանատվության ենթարկենք»,- հարցրեց նա:
Նախարարը պատասխանեց, որ ինչ վերաբերում է բոլորին պատասխանատվության ենթարկելուն, պետությունը կարող է իր դատական համակարգի միջոցով կանխարգելել խնդիրները:
«Պետք է հաշվի առնենք, որ վարչական սխալները, որ եղել են, որքանո՞վ են ճիշտ լուծումներ ստացել, և արդյո՞ք վերաքննիչ ատյաններում խնդիրը պատշաճ չի քննարկվել»:
Պատգամավորին, սակայն, այլ հարց էր հետաքրքրում:
«Գոնե դինամիկան նվազեցնելու միտում ուներ հարցս, ոչ այնքան հարուստ երկրի ոչ այնքան հարուստ բյուջեն Եվրոպական դատարանում հաղթած քաղաքացիներին փոխհատուցումներ է անում»,- ասաց նա:
«Բնականաբար, եթե պետությունը սխալվել է, պետք է փոխհատուցում տրամադրի, ինչ վերաբերում է կանխարգելման մեխանիզմներին, դրանք կան, եղել են, մասնավորապես խոսքը վերաբերում է բարեկամական հարցադրումներին: Օրենքն այդ մեխանիզմները դնում է, որ կարողանանք հասնել դրան, որ խնդիրը չհասնի Եվրոպական դատարան»,- ասաց Ասատրյանը:
21:00 23.06.2025
Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումներըԻրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […] ...
20:52 23.06.2025
Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետԲրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...
20:46 23.06.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետՀունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...
20:43 23.06.2025
Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. ԳրոսսիԻրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...
20:38 23.06.2025
ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ ՍիարտոԵվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում, Հունգարիան մտադիր չէ իր գումարները ուղարկել Կիև, ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Միայն այս տարի Եվրամիությունը մոտ 24,8 միլիարդ եվրո հատկացրեց Ուկրաինային աջակցելու համար: Իսկ այսօր ասվեց, որ դա բավարար չէ, շատ […] ...
20:33 23.06.2025
Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...