4-րդ աստիճանի վթարայնության Կապսի դպրոցը չի ընդգրկվել առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

4-րդ աստիճանի վթարայնության Կապսի դպրոցը չի ընդգրկվել առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում

19:44 09.07.2019

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների անցած տարվա ծրագրով Շիրակի մարզի կրթական, մարզական և բժշկական 14 հաստատությունների մի մասում շինարարությունը նոր է սկսված, մի քանիսում ավարտվում է։ Հրատապ խնդիրների լուծման անցած տարվա ծրագիր չեն ընդգրկվել ամրացման ենթակա և կապիտալ շինարարություն պահանջող հաստատությունները։ Ծրագրով առաջնահերթություն տրվել է Կառնուտի նորակառույց դպրոցի շենքում սանհանգույցի հիմնանորոգմանը, իսկ խնդիրը առաջ էր եկել նոր շենքի շահագործումից հետո և հետագայում դարձել փլուզման պատճառ։

1978 թվականի կառույց Կապսի միջնակարգ դպրոցի միայն ցուցանակն է նոր ու մուտքի դուռը։ 40-ամյա դպրոցական շենքի մետաղե այս ձողերը ավելի քան 30 տարի առաստաղն են պահում, բայց դրանցով դասարանները չեն ապահովագրվում մասնակի փլուզումներից։

Տեղումներից հետո դասարաններում ոչ թե ջրի կաթոց է, այլ ջրերի մեծ հոսք։ Քանդված տանիքից հոսող ջրերի պատճառով են պատերը քայքայվում, կոյուղատարների ջուրն էլ հավաքվում է նկուղում: Խոնավությունն իր հերթին նպաստել է վթարայնության աստիճանի փոփոխությանը: Սա էլ տարիների ընթացքում ազդել է աշակերտների թվի վրա։ Դպրոցից հեռացել է 30 աշակերտ:

Դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը հիշեց, որ շենքի վիճակի ուսումնասիրություն նաև եղել է երկու տարի առաջ, բայց եզրակացությունը փաստաթղթի տեսքով չկա, բանավոր հայտնել են, որ շենքը դարձել է 4-րդ աստիճանի վթարային:

Իսկ մետաղե այս կոնստրուկցիաները դեռ 90-ականներին են ամրակայվել` շենքի վիճակը հաշվի առնելով: Իսկ հիմա` 30 տարի անց, դպրոցի տնօրինությանը շինարար-մասնագետներն ասել են, թե ծանր երկաթե կոնստրուկցիաները հակառակը, վնասել են շենքը: Դպրոցի ամրացումը հրատապ է արդեն 30 տարի: Իսկ վերջին խոստումը, որ դպրոցն ընդգրկվելու էր մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագիր, անցած տարի էր եղել։ Հետո մերժվել էր նույն և հայտնի պատճառաբանությամբ, թե մեծ ծախսեր պահանջող է: Եվ արդյունքում, առաջնահերթ ֆինանսավորման արժանացավ Կառնուտի դպրոցը: 17 տարվա դպրոցական շենքին նորից գումար է հատկացվել նոր սանհանգույց կառուցելու համար: Դրանք 10 տարի խցանված են մնացել: Կոյուղաջրերը ողողել են շենքի հիմքերն ու ավելի քան 1 մ բարձրության դատարկություն առաջացրել, որն էլ հանգեցրել էր փլուզման:

Սանհանգույցից բացի, փոխվելու են նաև դպրոցի էլեկտրամալուխները, նաև ջեռուցման համակարգը: Գյուղը գազաֆիկացված չէ, դպրոցը շարունակելու են ջեռուցվել էլեկտրականությամբ:

Դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանի խոսքերով, ջեռուցման սեզոնին լուրջ խնդիրներ էին ունենում, համակարգում վթարները հաճախակի էին, հետևանքում՝ հրդեհները ևս։

Շինկազմակերպության աշխղեկի խոսքերով` խնդիրն այն պատճառով էր, որ համակարգը նախատեսված չի եղել էլեկտրական ջեռուցման համար, դրա համար էլ լարմանը չի դիմացել և ծանրաբեռնվածությունից վթարներ են եղել։ Կառնուտի միջնակարգ դպրոցի մասնաշենքում հիմնանորոգման աշխատանքներ այս ծրագրով չկան նախատեսված, այն ինչ արվում է, 17 տարի առաջ շինարարի թույլ տված թերությունների վերացում է կոչվում:

Նաև ամենամեծ դասարանի հատակն է փոխվում, որ ֆիզկուլտուրայի դասերն այդտեղ անցկացնեն, դպրոցը կառուցվել է առանց մարզադահլիճի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP