16:25 09.07.2019
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության մասին հերթական օպերատիվ տվյալները ստացան։ Ըստ տեղեկությունների՝ Երևանում ապրող 47-ամյա մի տղամարդ ապօրինի թմրամիջոց էր իրացնում, մասնավորապես՝ սուբուտեքս։
Տղամարդը վերցվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Կազմակերպվեցին դարանակալումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրա շարժին։ Հուլիսի 4-ին էլ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ, տղամարդուն, մեքենայով հանդերձ, մայրաքաղաքի Երզնկյան փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «B8» գրառմամբ սուբուտեքսի երեք հաբ, որոնք փաթեթավորվեցին՝ հետագա գործողությունների համար։ Տարածքային նախաքննական մարմնում հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա բնակարանը։ Իրավապահները հայտնաբերեցին սուբուտեքսի նմանվող հաբեր, դեղնականաչավուն զանգված և օգտագործված ներարկիչներ։ 47-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։
Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով ոստիկանների տեսադաշտում հայտնվեցին անձինք, որոնք, ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածից թմրամիջոց էին գնել։ Արդյունքում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կասկածանքով բերման ենթարկվեցին 46-ամյա երկու տղամարդ, որոնք Երևանի բնակիչներ են։ Նրանց անձնական խուզարկությամբ ևս թմրամիջոցներ հայտնաբերվեցին։ Մեկի մոտից հաբի կտորներ, մյուսի՝ սպիտակավուն հեղուկով ներարկիչ։ Նրանց հայտնածով և՛ հաբի կտորները, և՛ հեղուկը սուբուտեքս են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
20:26 23.06.2025
Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...