Էրդողանը թուրքերի թշնամի՞ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Էրդողանը թուրքերի թշնամի՞

19:03 17.11.2017

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալը  Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ -ի զորավարժությունների ժամանակ հայտնվել են թշնամիների ցուցակում, հաղորդում է  Hurriyet Daily News պարբերականը: Այդ մասին պատմել է հենց Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում արդարություն եվ զարգացում կուսակցության  շրջանային  ղեկավարների առջև: 

«Նրանք ինչ որ ստենդի պես բան  են տեղադրել թշնամիների անուններով, որոնց թվում են Աթաթուրքը և ես: Դա  ՆԱՏՕ- ի զորավարժությունների ժամանակ էր:  Այնտեղ 40  թուրք զինծառայող կար:Մենք որոշեցինք հետ կանչել նրանց»,- ասաց Թուրիքայի նախագահը: Նա նաև դժգոհել է,որ այդպիսի միջադեպեր պարբերաբար լինում են տարբեր երկրներում:Թե կոնկրետ որ երկրներում՝ չի ասել: 

 Ավելի վաղ նոյեմբերի 17-ին Էրդողանը մեղադրել էր ԱՄՆ Իսլամական պետություն խմբավորման ֆինասավորման համար, Նա նաև ասել էր, որ Վաշինգտոնը իրեն դաշնակցի պես չի պահում: Անկարայի եվ Հյուսիսատլանյտյան դաշինքի հարաբերությունները, հիշեցնեք, սրվել են այն բանից հետո, երբ Թուրիքան հայտարարեց  Ռուսատանից զենիթահրթիռային С-400 համալիրներ գնելու  մասին:Սեպտեմբերի 13-ին Էրդողանը  նաև քննադատել էր Վաշինգտոնին այդ պայմանագրի նկատմամբ  անբարեհաճ վերաբերմունքի համար:«Շատերը կատաղած են այն պայմանագրի պատճառով, որը մենք կնքել ենք Ռուսաստանի հետ С-400 գնելու մասին: Իսկ ինչ է մեզ մնում անել: Թուրքիան անհրաժեշտ միջոցներ է ձեռք  առել եվ կձեռնարկի ապագայում իր անվտանգությունը ապահովելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

09:31 10.07.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։   Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

09:30 10.07.2025

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

BACK_TO_TOP