ԱԺ-ն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ ստեղծելու նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

ԱԺ-ն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ ստեղծելու նախագիծը

14:35 10.07.2019

ՀՀ Ազգային ժողովը, երկարատև քննարկումներից, բանավեճերից հետո, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և վերջինիս աջակցող գրասենյակ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել էր, որ առաջարկվում էր վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Բացի դրանից՝ օրենքով նախատեսվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ շահերի ներկայացման, վճիռների կատարման ուղղությամբ և այլն:

Փոխնախարարը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ԲՀԿ-ն ներկայացրել է 5 առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է ներկայացուցչի պաշտոնը ստեղծել որպես վարչապետին կից պետական վարչական պաշտոն, ներկայացուցիչ նշանակվելու համար 25 տարեկանի նվազագույն շեմը դարձնել 30 տարեկան: ԲՀԿ-ն առաջարկել է նաև ներկայացուցչի համար սահմանել 5 տարվա մասնագիտական ստաժի պահանջ և սահմանել, որ ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն ՀՀ քաղաքացին:

Տարիքային շեմի առաջարկն ընդունվել է: Ասատրյանն անդրադարձավ ԲՀԿ-ի առաջարկին, որ ներկայացուցիչը լինի վարչապետին կից, միայն վարչապետին հաշվետու լինի, այլ ոչ աշխատակազմին: Նա նշեց, որ օրենքի 12-րդ հոդվածում այդ գաղափարը դրել են: Ըստ դրա՝ ներկայացուցիչը յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչ առաջին եռամսյակի ավարտը հաշվետվություն է ներկայացնում վարչապետին: Ասատրյանը նշեց, որ իրենց մոտեցմամբ միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջ սահմանել պետք չէր, քանի որ առավել նեղացնում են այն հնարավորությունները, սակայն առաջարկն ընդունվել է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց իր նկատառումներն ու անհամաձայնությունը ԲՀԿ-ի տարիքային շեմի առաջարկի վերաբերյալ:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց օրենքով ամրագրել այն, ինչը հաստատել է հանձնաժողովը:

Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ իրենց առաջարկությունները միտված են եղել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն: Նրա կարծիքով՝ ՀՀ ներկայացուցիչը պարտադիր պետք է ունենա ստաժ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ օրենքն իրոք նպատակահարմար է: «Արդարադատության նախարարությունն իրոք զբաղվում էր խնդրով, բայց զբաղվում էր մնացորդային սկզբունքով: Շատ դեպքերով ծանրաբեռնված գրաֆիկի հետևանքով ՄԻԵԴ-ում հնարավոր չէր ունենալ այն մոտեցումները, որոնք մեզ անհրաժեշտ էին: Իսկ ՄԻԵԴ-ում մենք դեռ անելիքներ ունենք»,- ասաց նա:

Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ 21, ձեռնպահ՝ 7:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:53 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP