18:20 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին:
«Չենք կաղում, մենք անպայման կհրապարակենք ավելի զարգացած պետություններում նման վթարների հաճախականությունը: Հավատացած եղեք, որ մեզ մոտ շատ ավելի քիչ են լինում նման վթարները, քան շատ ավելի զարգացած երկրներում: Բոլոր կայաններում միշտ խոշոր վերակառուցման աշխատանքներ են կատարվում: Անցյալ տարի այդպիսի աշխատանքն ավարտվել է Երևանի ՋԷԿ-ում, ատոմակայանում շարունակվում է նմանատիպ աշխատանքը, Որոտանի կասկադում կատարվում են խոշոր ներդրումներ: Բարձրավոլտ կայանները և գծերը գտնվում են լայն վերակառուցման փուլում: Այս պահին 6 ենթակայան գտնվում է վերակառուցման փուլում: Ընդամենը 3-4 ենթակայան է մնացել չվերակառուցված, որոնք էլ կվերակառուցվեն մոտական 2-3 տարվա մեջ: Մենք կունենանք 100 տոկոս արդիականացված համակարգ: Բոլոր էլեկտրահաղորդման գծերը, որտեղ նույնիսկ թեթևակի խնդիրներ եղել են, վերակառուցվում են: Խոշոր ներդրումներ կատարվում են անընդհատ»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ մարդկությունը դեռևս չի հասել այն բանին, որ նման խնդիրներն ընդհանրապես բացառվեն:
Նրա խոսքերով` պետք է հաշվի առնել, որ Հայաստանը մաս է կազմում իրանական մեծ համակարգի, և այնտեղ կատարվող ցանկացած տատանում զգացվում է: Հակոբ Վարդանյանը հիշեցրել է` 2013 թվականից հետո սա նման տատանման առաջին դեպքն էր:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...