Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ

19:37 11.07.2019

ԿԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն, որ գումար է հատկացվել շուրջ 70 հաստատությունների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, լայն արձագանք է գտել.
«Մասնագետները ևս մատնանշում են, որ նման ծավալի աշխատանքներ, հատկապես կապիտալ ներդրումների առումով, նման ժամկետներում չեն իրականացվել: Նման հատկացումներ կկատարվեն նաև գիտության և մշակույթի ոլորտում. առաջարկվում է 448 մլն դրամ այս տարի հատկացնել Գիտության կոմիտեին: Այս տարի տրամադրվող գումարները, իրոք, աննախադեպ են, քանի որ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար այս ծավալի գումար նախորդ տարիներին չի հատկացվել, և սա գիտության ոլորտում ևս դրական արձագանք է գտել»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վերջին տարիների գիտական սարքավորումներ գնելու համար հատկացվել է տարեկան 90 մլն դրամ, մինչդեռ այս տարի հատկացվել է 320 մլն և 420 մլն դրամ, որը, ըստ Արայիկ Հարությունյանի, խթան կհանդիսանա գիտության զարգացման համար:
Կից ներկայացնում ենք մանրամասն տեղեկատվություն հատկացումների վերաբերյալ:

ՏԵՂԵԿԱՆՔ
Այսօրվա կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420 հազար դրամի չափով իրականացնել թվով 7 սարքերի և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծրագրեր:

  • ֆիզիկա` XRF (ռենտգենյան ճառագայթների ֆլուորեսցենցիա) սպեկտրոմետրի ձեռքբերման նպատակով,
  • մոլեկուլային  ֆիզիկա` դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր ձեռք բերելու նպատակով` ԴՆԹ-ի հետ տարբեր հակաուռուցքային պրեպարատների (ցիսպլատին, տրանսպլատին, պորֆիրիններ և այլն) հետ փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմները պարզաբանելու ուղղությամբ իրականացվող հետազոտությունների համար,
  • գիտություններ կյանքի մասին` ատոմական ուժային մանրադիտակ ձեռքբերելու նպատակով, որը կարող է աշխատել բազմապրոֆիլ և՛ կենսաբանական, և’ ֆիզիկական, և՛ քիմիական, և՛ նյութաբանական ոլորտում, ինչպես նաև լայն կիրառվում է դեղորայքի սքրինինգի ժամանակ,
  • քիմիա` մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆ ձեռքբերելու նպատակով,
  • ռադիոէլեկտրոնիկա/երկակի` ռադիոլոկացիայի, հատուկ նշանակության կապի, արբանյակային համակարգերի և երկակի նշանակության մի շարք այլ հետազոտություններ և մշակումներ կատարելու համար գերբարձր հաճախականության տիրույթի ունիվերսալ շղթաների վեկտորական անալիզատոր ձեռքբերելու նպատակով,
  • ռադիոէլեկտրոնիկա/երկակի` գերբարձր հաճախականության տիրույթում ճառագայթիչ և գրանցիչ ձեռքբերելու նպատակով,
  • հայագիտություն` լայնաֆորմատ սքանավորման բարձր տեխնոլոգիական համակարգի ձեռքբերման նպատակով:

Նույն որոշման համաձայն՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին հատկացնել 280 հազար դրամ՝ Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման համար: Կենտրոնի նպատակը պետք է լինի գիտական և գիտատեխնիկական գործունեության որոշակի ուղղություններում գիտական հետազոտությունների և տնտեսության համապատասխան բնագավառի տվյալների բազաների ստեղծում, վարում, վերլուծություն և (վերա) վերլուծություն, հետազոտական գործիքակազմի տրամադրում օգտատերերին, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում տվյալների վերլուծության մեջ և այլն:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2019 թվականին կհատկացվի 690,688.3 հազար դրամ, մասնավորապես.
1) 650.0 հազար դրամը հատկացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կաթսայատան վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
2) 24,680.0 հազար դրամը հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, որից՝
ա.  4,000.0 հազար դրամը՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
բ. 20,680.0 հազար դրամը՝ հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման աշխատանքների համար,
3)613,743.3 հազար դրամը հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին, որից՝
ա.9,777.4 հազար դրամը՝ կազմակերպության մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
բ. 603,965.9 հազար դրամը՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության օդափոխության համակարգի անցկացման համար,
4)13,620.0 հազար դրամը հատկացնել «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
5)13,611.0 հազար դրամը հատկացնել «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
6)24,384.0 հազար դրամը հատկացնել «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

14:57 17.08.2025

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...

Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

14:40 17.08.2025

Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ Բաղայի

14:22 17.08.2025

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ Բաղայի

Իրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։ Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:57 17.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների […] ...

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. Politico

13:30 17.08.2025

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. Politico

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

12:58 17.08.2025

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

BACK_TO_TOP