Լեզվակռիվ ռուս պատգամավորի և վրացական «Ռուսթավի-2»-ի լրագրողի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Լեզվակռիվ ռուս պատգամավորի և վրացական «Ռուսթավի-2»-ի լրագրողի միջև

17:28 12.07.2019

Աբխազիան ու Հարավային Օսիան ռուս պատգամավորի և վրաց լրագրողի լեզվակռվի պատճառ են դարձել։ Ցանցում հայտնված տեսանյութը սկսվում է այն պահից, երբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը լրագրողին ասում է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան երբեք չեն վերադառնա Վրաստանի կազմ։

Նա լրագրողին խնդրել է սա փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և բոլոր նրանց, ովքեր հակառուսական կարգախոսներով «վազվզում են Թբիլիսիի փողոցներով»: Լրագրողը կռվարար տոնայնությամբ ասել է, թե ո՞ւմ անունից է խոսում պաշտոնյան ու ինչո՞ւ է այդքան վստահ։

Պատգամավորն ասել է, որ խոսում է իր պատվիրակության անունից ու վստահ է, քանի որ այցելել է նշված տարածքներ ու զրուցել բնակիչների հետ։ Սրանից հետո պատգամավորն ուղղակի հեռացել է, իսկ լրագրողը նրա հետևից գոռում էր, թե Վրաստանը տարածքային ամբողջական երկիր է, ու աշխարհը ճանաչելու է դա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

15:19 07.07.2025

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […] ...

Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը

15:15 07.07.2025

Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հեռախոսազրույցում քննարկել են, ի թիվս այլ հարցերի, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի հնարավոր փոխարինումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այժմ […] ...

Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը

15:08 07.07.2025

Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը

14 տարվա ընթացքում առաջին անգամ Հունաստանի իշխանությունները սկսել են մերժել Սիրիայի քաղաքացիների ապաստանի դիմումները, հաղորդում է «Պրոտո Տեմա» թերթը։ «Մի քանի օր առաջ Սիրիայից դիմորդների վերաբերյալ տրվեցին առաջին բացասական որոշումները՝ հաշվի առնելով նրանց փախուստի պատճառները և անձնական բնութագրերը։ Այսպիսով, Հունաստանը դառնում է ԵՄ երկրորդ անդամ պետությունը ՝ Կիպրոսից հետո, որը սկսում է բացասական որոշումներ կայացնել […] ...

SHANTNEWS

15:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

14:57 07.07.2025

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

14:46 07.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...

BACK_TO_TOP