12:51 13.07.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչութունում շարունակվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքնննությունը:
Այս տարվա հունիսի 1-ին ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Հարունի կամուրջ» կոչվող տարածքում երեխա է ընկել գետը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Սարգսյանը Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածքում լողանալու նպատակով մտել է գետը, լողացել գետի արագընթաց և վարար հատվածով, որտեղից էլ ջրի հոսանքը պտտել է նրան և քշել դեպի ներքև:
Իրականացնած որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում «Հարունի կամուրջ»-ին հարակից տարածքում Վայք քաղաքի բնակիչ Ստեփան Սարգսյանի կողմից Արփա գետում հայտնաբերվել է Ա. Սարգսյանի դին՝ բերանքսիվայր ջրի մեջ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Ա. Սարգսյանը, ով սովորել և ավարտել է Վայքի հիմնական դպրոցի 9-րդ դասարանը, դեպքից 1 օր առաջ որոշել են, որպեսզի իր ընկերներով հունիսի 1-ին լողալու նպատակով գան Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածք:
Արդեն հունիսի 1-ին, ժամը 15:00-ի սահմաններում անչափահաս Ն. Մ.-ն և Ա. Սարգսյանը Վայքի հրապարակից տաքսի ավտոմեքենայով մեկնել են նշված տարածք, ճանապարահին վերցնելով ընկերներին՝ Հ. Հ-ին Պ. Ն-ին և Ա. Գ.-ին: Իսկ մեկ այլ ավտոմեքենայով նրանց են միացել Ջ. Ա.-ն, Դ. Մ.-ն և Ն. Մ.-ն: Արդեն «Գալամյակ» կոչվող տարածքում, գետից քիչ հեռու գտնվող կանաչապատ հատվածում, հանել են իրենց հագուստները և սկսել գետում լողալ:
Բոլոր երեխաները լողացել են, իսկ Ֆ. Ն.-ն, ով լողանալ չի կարողացել, չի մտել գետը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածք գնալու և այնտեղ լողանալու մասին երեխաները իրենց ծնողներին տեղյակ չեն պահել և միայն Ա. Սարգսյանն է նախապես տեղյակ պահել իր ծնողներին, սակայն առանց ծնողների թույլտվությունն ստանալու գնացել է նշված տարածք, որտեղից էլ զանգահարել ու ներողություն է խնդրել ծնողներից, նրանց թույտվությունը չստանալու պարագայում լողալ գնալու համար:
Հ. Հ.-ն, Ա. Սարգսյանը , Ա. Կ.-ն, Ջ. Ա.-ն, Ն. Մ.-ն և Դ. Մ-ն Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածքում՝ դեպի Երևան տանող ավտոճանապարհի ուղղությամբ գետի ձախ հատվածում, գետը բաժանող բետոնյա պատի աստիճաններից ցած, բետոնյա պատից 1-2 մետր հեռավորությամ վրա գտնվող համեմատաբար թույլ հոսանք ունեցող հատվածում մոտ 20-25 րոպե լողացել են, որից հետո բացի Ա. Սարգսյանից և Ջ. Ա.-իւց մյուսները դուրս են եկել գոետից ու նայել են , թե ինչպես են Ա. Սարգսյանն ու Ջ. Ա.-ն լողանում:
Այդ ընթացքում երեխաները բետոնյա պատի աստիճանների վրայից գետի մեջ թռիչք կատարելով մի քանի անգամ մտել են ջրի մեջ, դուրս եկել: Մի պահ, երբ Ա. Սարգսյանը գետից դուրս է եկել, Ջ. Ա.-ն լողալով գնացել է դեպի արագընթաց և գալարվող հոսանքի ուղղությամբ, որտեղ գետը համեմատաբար խորն է եղել:
Նշված հատվածում լողալիս Ջ. Ա.-ն կորցրել է իր հավասարակշռությունը ու գետի հոսանքը նրան մի քանի անգամ ընկղմել է ջրի տակ և կրկին հանել ջրի երես: Այդ ամենը տեսնելով, Ա. Սարգսյանը նրան օգնելու նպատակով պարզել է իր ոտքը, այդ ձևով փորձելով նրան օգնել, որպեսզի նա բռնվի ոտքից, սակայն Ջ. Ա.-ն չի կարողացել հասնել նրա ոտքին, դրանից հետո Ա. Սարգսյանը մտել է գետը և լողալով գնացել Ջ. Ա.-ի ուղղությամբ և Ա. Սարգսյանին հաջողվել է գրեթե մահվան ճիրաններից փրկել Ջ. Ա.-ի կյանքը ու արդեն օգնության հասած Հ. Հ.-ն կարողացել է բռնել Ջ. Ա.-ին և դուրս բերել ջրից:
Այդ ժամանակ Ա. Սարգսյանը կորցրել է հավասարակշռությունը և մեջքի վրա դիրքում ջրի վրա գետի արագընթաց հոսանքը տարել է հոսանքի ուղղությամբ դեպի ներքև: Արդեն երեխաների ահազանգով սկսվել են Ա. Սարգսյանի որոնողական աշխատանքները և նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում հայտնաբերվել է նրա դին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
11:49 24.06.2025
Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել11:40 24.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...
11:30 24.06.2025
Հրդեհ անասնագոմումՀունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...
11:18 24.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...
11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...