Երկիրն իրավունք չունի ՍԴ լեշը քարշ տալ, այն պետք է լուծարել. Լևոն Շիրինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

Երկիրն իրավունք չունի ՍԴ լեշը քարշ տալ, այն պետք է լուծարել. Լևոն Շիրինյան

14:21 13.07.2019

Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև նախկին իշխանությունների օրոք ենթակառուցվածքների վիճակին՝ ընդգծելով, որ ամեն ինչ քայքայվել է: Օրինակ բերեց.

«Հայաստանի քաղաքական պատմության մեջ վատթարագույն դեր է խաղացել ՍԴ-ն իր բոլոր անդամներով մինչև հիմա եղած: Ոճրային Մարտի մեկը լեգիտիմացրել է, իրավական լեգիտիմություն է հաղորդել, ամեն փաստաթղթի տակ ստորագրել են, որ Սահմանադրության հետ հակասություն չունի, կողոպուտը հակասություն չունի Սահմանադրության հետ»,- ասաց Շիրինյանը:

Խոսեց այն մասին, որ այս անձինք այսքանով հանդերձ բարձր աշխատավարձեր են ստացել, հիմա էլ բարձր թոշակների անցել, ինչն անթույլատրելի է:

 «Դուք գիտեք, դիրքում ծառայող սպան 200-300 հազար աշխատավարձ է ստացնում, իսկ սրանք, որ ծառայել են ոճրային աճուրդին, մի միլիոն դրամից ավելի թոշակ են ստանում: Դրանք պիտի ստուգվեն, և ես առաջարկ ունեմ ՍԴ անդամների թոշակները իջեցնել, դժվար ապրողների թոշակներն բարձրացնել: Առաջին հերթին բարձրացնել գործող սպայական բանակի աշխատավարձերը: Մեր աչքի առաջ գողապետության կամ լյուտոկրատիայի դատական համակարգը փլուզվել է: Մենք կանգնած ենք ՍԴ ճգնաժամի առաջ, որը չի լուծվում, և դատարանը, որ ծառայել է, ստացվում է` չի ծառայել»,-ասում է Շիրինյանը:

Նա կարծում է, որ ճգնաժամը լուծելու ելքը պետք է գտնի Աժ-ն հետևյալ եղանակով.

«Ես դիմում եմ ԱԺ անդամներին ու ղեկավարությանը: Խորհրդարանական պետության մեջ երկրի գլխավոր ղեկավարը դուք եք, երկիրն իրավունք չունի ՍԴ լեշը քարշ տալ և դրա նկատմամբ վերջնական անվստահություն մտնի դոնդողի նման, դրա համար նիստ եք անում մինչև արձակուրդ գնալը, լուծարում եք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

10:10 24.06.2025

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

10:00 24.06.2025

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

Ամերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...

BACK_TO_TOP