23:59 14.07.2019
Հուլիսի 14-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության են հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «ԳԱԶելը» բենզատար ավտոմեքենային չբախվեր, ապա մխրճվելու էր շենքի բակում բանակի քեֆի նպատակով հավաքված և խնջույք կազմակերպած բազմության մեջ, ինչը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Կայքի փոխանցմամբ՝ որ վրաերթի ենթարկվածը մասնակցում էր բանակի այդ քեֆին, իսկ 2 օր հետո ինքն էր զորակոչվելու:
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...
13:22 24.06.2025
Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիանԻրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ ...
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...
12:50 24.06.2025
Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտմանԻրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...
12:36 24.06.2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրըԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...
12:20 24.06.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովԵրևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...