15:20 17.07.2019
Հուլիսի 11-ին Մառնեուլի շրջանում տեղացած կարկուտը թերևս ամենամեծ վնասը հասցրել է հայաբնակ Կարմիր գյուղի բնակիչներին, այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Նշվում է, որ կարկուտի հետևանքով ավերվել են տանիքները, ոչնչացվել հեկտարներով բերքը, որը գյուղի եկամտի մեծ մասն է կազմում, ինչպես նաև վնասվել մեքենաները: Գյուղի բնակիչներն ասում են՝ երիտասարդությունն էլ այսպես է եկամուտ ստանում, մեքենաներ է բերում, վաճառում: Վնասված մեքենաների մեծ մասը տրանզիտային է, հետևաբար՝ ապահովագրված չէ:
Ապահովագրված չեն նաև հեկտարներով հողատարածքները, սեփականատերերն ասում են՝ ինչի՞ց ապահովագրենք, նման երևույթ չեն հիշում անգամ գյուղի մեծերը: Ապահովագրության բացակայությունը խնդիրներ է առաջացնելու պետության կողմից վնասը փոխհատուցելու հարցում, այսպես են ասել գյուղի բնակիչներին Մառնեուլի քաղաքապետարանից: Հաստատությունից եկել են հենց կարկուտի գիշերը, հաջորդ օրը տանիքների ծածկոցներ բաժանել ժողովրդին, իսկ հետո՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հայտարարություն տարածել առ այն, որ կոտրված տանիքների գումարն անպայման կփոխհատուցվի: Կարմիր գյուղի բնակիչները մտահոգ են՝ հանձնաժողովը դեռ չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու նպատակով: Գյուղացիներն ասում են՝ խտրականություն է, որովհետև գյուղը հայաբնակ է, եթե վրացական լիներ՝ անհապաղ կզբաղվեին հարցով:
12:47 08.07.2025
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:40 08.07.2025
Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ ՕրահովացՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր կարծիքով։ «Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք […] ...
12:35 08.07.2025
Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուցՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ […] ...
12:31 08.07.2025
Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համարԹուրքիան սպասում է Կիևի պատասխանին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլին իր պատրաստակամության մասին: Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի: Մեր շփումները շարունակվում են», – լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ֆիդանը: ...
12:24 08.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:15 08.07.2025
Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...