Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ․ 9 ոստիկան հոսպիտալացվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+12.09 oC

Իջևանում բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ․ 9 ոստիկան հոսպիտալացվել է

22:27 17.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են բացել ճանապարհը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝  այս պահի դրությամբ 9 վիրավոր ոստիկան կա, որոնք հոսպիտալացվել են։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն, սակայն ինքն ականատես է բախումներին և տեղյակ է, որ շտապօգնության մեքենա է հերթապահում վայրում:

Մարզպետն ասել է, որ ցույցի մասնակիցներն անդրդրվելի են, մտադիր չեն ճանապարհը բացել և պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից և հասցնել Երևան:

Հայկ Չոբանյանը նշեց, որ պատկան մարմինները դեռ երեկ են վստահեցրել ապօրինի ծառահատում իրականացնողներին, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի լինի: Տավուշի մարզպետը տեղեկացրեց նաև, որ սոցիալական խնդիրը լուծելու համար իրենք 3 այլընտրանքային տարբերակ են առաջարկել նրանց, սակայն ցուցարարները հրաժարվել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում նպաստավոր էր իրենց համար

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […] ...

Մայիսի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:20 13.05.2024

Մայիսի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ, 5, 6, 7, 11 շենքեր, Մառի նրբ. 1 շենք, Միկոյան փ. 7, 9, 18 շենքեր, թիվ 166 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կատովսկու, Մուսայելյան փողոցների […] ...

Մայիսի 6-12-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

21:09 13.05.2024

Մայիսի 6-12-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում առանձին հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է։ Լեռնային շրջաններում սկսվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում` շարունակվել։ Նախալեռնային շրջաններում առաջացել են եգիպտացորենի ծիլերը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների պտուղների աճն ու զարգացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։ Հովտային շրջաններում առաջացել են ձմերուկի ծիլերը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է […] ...

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

19:30 13.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ԵՀ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա […] ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

19:14 13.05.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 13-ին ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

19:06 13.05.2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ: […] ...

BACK_TO_TOP