22:24 20.07.2019
«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցվում որպես ախոռ։
Բինգյոլի Քղի, Սանջաք, Ադաքլը և Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղոթատեղիների ու բոլոր մշակութային հարստությունների հետքերը ջնջվում են։ Որոշ կառույցներում պահպանված արձանագրությունները հանվել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբյուրներն են օգտագործվում», – Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ահազանգում է «Demokrathaber.org» լրատվական կայքը։
Բինգյոլի Ադաքլը (պատմական հայկական Աստղաբերդ-խմբ․) շրջանում դեռևս կանգուն է մնացել մի հին հայկական եկեղեցի, որի ոչ անունը, ոչ պատմությունը տեղացիներին հայտնի չէ։ Եկեղեցու հարևանությամբ մզկիթ է կառուցվել, տեղի բնակիչները միայն գիտեն, որ կառույցը նախկինում հայկական աղոթատեղի է եղել։ Եկեղեցու պատերին արձանագրություն է եղել, բայց այն տեղից հանվել է, փոխարինվել փայտի կտորներով։ Հայտնի է նաև, որ Ադաքլը շրջանում ևս երկու հին հայկական եկեղեցիներ են եղել, որոնք, ցավոք, ավերվել են։ Եկեղեցիների տարածքը, ինչպես մյուս հայկական եկեղեցիների դեպքում, չի խուսափել նաև գանձախույզների ավերիչ ազդեցությունից։
Հոդվածի հեղինակը, ով շրջել է Բինգյոլի նախկին հայաբնակ շրջաններում, գրում է․ «Դեպի եկեղեցի տանող ողջ ճանապարհին հանդիպող աղբյուրները, որոշ տների քարերն ու ճարտարապետության ոճը հուշում են, որ հայերն այս տարածաշրջանում երկարամյա պատմություն են ունեցել»։
Բինգյոլի հայկական ճերմակ (այսօր՝ Յելդեյիրմենի) անվամբ գյուղում ևս մեկ կանգուն եկեղեցի կա։ Բնակավայրը, սակայն, լքված է։ Եկեղեցին կիսավեր վիճակում է։ Այն ևս Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել է գանձախույզների թիրախում, ապա երկար տարիներ գյուղացիների կողմից օգտագործվել որպես ախոռ։ Այսօր կառույցը լիովին անհետացման վտանգի տակ է։
Եվս մեկ կիսավեր եկեղեցի է պահպանվել Բինգյոլի Քղիի շրջանում։ Հայտնի է միայն, որ եկեղեցու անունը Սուրբ Գևորգ է։ Կառույցի արձանագրությունները չեն պահպանվել։ Հայերի հեռանալուց հետո շինությունը որպես ախոռ է ծառայել։ Բինգյոլի նահանգապետարանը 2015թ․ հայտարարել էր, որ Չանաքչը գյուղում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին շուտով կվերանորոգվի։ Անգամ նշվել էր աշխատանքների մեկնարկի տարեթիվը՝ 2016թ․։ Սակայն անցել է արդեն երեք տարի, իսկ եկեղեցու տարածքում որևէ վերականգնողական աշխատանք մինչ օրս չի կատարվել։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...