Մաղթում եմ, որ հասնեք գեներալական ուսադիրների․ Փաշինյանը կարևորեց կանանց ծառայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+25.09 oC

Մաղթում եմ, որ հասնեք գեներալական ուսադիրների․ Փաշինյանը կարևորեց կանանց ծառայությունը

11:13 22.07.2019

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին այսօր դիպլոմ շնորհավորելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց նրանց շարքերում կին զինծառայողների առկայությունը։ Վարչապետը գովելի համարեց այն, որ արդեն տարիներ շարունակ կանայք ծառայության են ներգրավվում զինված ուժերում։

Վարչապետը հիշեցրեց, որ կանայք հսկայական ներուժ ունեն, քանի որ նաև Հայաստանի բնակչության մեծամասնությունն են։ Հետևաբար՝ իշխանությունը, ըստ Փաշինյանի, պարտավոր է ստեղծել հնարավորություններ, որ կանայք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանին՝ և՛ զինված ուժերում, և՛ տնտեսության մեջ, և՛ ամենուր։

«Հասկանալով, որ ոչ բոլորը կհասնեն այդպիսի հաջողության՝ ուզում եմ մաղթել ձեզ, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ», – ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

14:36 18.06.2025

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

Հունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 18.06.2025

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

14:16 18.06.2025

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

14:08 18.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

14:00 18.06.2025

Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքը

13:53 18.06.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքը

Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ​​ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...

BACK_TO_TOP