Ամերիկուհին լոգարանում ծննդաբերելուց հետո փոքրիկին թողել է շենքի մուտքի մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Ամերիկուհին լոգարանում ծննդաբերելուց հետո փոքրիկին թողել է շենքի մուտքի մոտ

22:41 25.07.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում մայրը նորածնին թողել է բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ: Երեխայի հետ մայրը նաև գրություն է թողել, որում նշել է, որ փոքրիկը ծնվել է ընդամենը մեկ օր առաջ: Մայրը նաև գրել է, որ ծննդաբերել է լոգարանում, իսկ երեխայի հայրը փորձել է սպանել նրանց: Կինը խնդրել է բարի մարդկանց հոգ տանել իր երեխայի մասին, գրել է նաև, որ եթե փոքրիկը մնար իր հետ, ապա նրա կյանքին վտանգ կսպառնար:

Լացող փոքրիկին գտել են շենքի բնակիչները և ոստիկանների են հրավիրել: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակը նորմալ է: Ոստիկանները փնտրում են փոքրիկի մայրիկին՝ նաև պարզելու համար, թե արդյո՞ք նրա կյանքին վտանգ է սպառնում:

Ի դեպ, ըստ Ֆլորիդայի օրենքների, ծնողները կարող են թողնել իրենց երեխաներին, բայց միայն դրա համար հատկացված հատուկ տարածքներում: Այդ տարածքները գտնվում են հիվանդանոցների և հրշեջ ծառայությունների հարակից հատվածներում: Ստացվում է` կինը մեղավոր է միայն այն բանի համար, որ երեխային թողել է ոչ նախատեսված վայրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության

21:36 16.08.2025

Bloomberg. Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին, սակայն այն պայմանով, որ դա կապված չլինի ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ երաշխիքների նման ձևաչափը առանց Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության կհամապատասխանի Ռուսաստանին։ Ավելի վաղ CNN-ը հայտնել […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:17 16.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 469 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 28.6 կմ խորության վրա։ Ավերածությունների, տուժածների մասին չկան տեղեկություններ: ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:00 16.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7, 7/1 շենքեր, Արամի փ. 2, 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի […] ...

Օգնության են հասել փրկարարները

20:55 16.08.2025

Օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել […] ...

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

20:53 16.08.2025

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

Միացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ, պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ մանրամասն ներկայացրեց զրույցի բովանդակությունը, որը շատ ավելի ծավալուն էր, քան մենք տեսանք մամուլի ասուլիսում։ Եվ հիմա անվտանգության երաշխիքները օրակարգում են։ Եվ լավ լուրն այն է, որ Ամերիկան պատրաստ է […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

20:47 16.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատար-րերը (մոտ 40 քմ)։ ...

BACK_TO_TOP