Վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի և բուժվող․ ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի և բուժվող․ ԱՀԿ

19:10 26.07.2019

Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու առումով: ԱՀԿ տվյալներով` աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է հեպատիտ Բ-ով և Ց-ով, և 80%-ի համար ախտորոշումը և բուժումը հասանելի չէ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն ընդգծել է, որ վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի առողջապահության համակարգի առաջնահերթ խնդիրներից է: Վերջին տարիներին հեպատիտների կանխարգելման և վերահսկման առումով բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես` ստեղծվել է տվյալների ազգային բազա, հավաքագրվում է վիճակագրություն, 1999 թվականից կատարվում են պարտադիր պատվաստումներ հեպատիտ Բ-ի նկատմամբ, հիվանդությունը վաղ հայտնաբերելու նպատակով իրականացվում են սկրինինգային հետազոտություններ, հատկապես` ռիսկային խմբերում, մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որով  նախատեսվում է 2020 թվականից տարեկան վիրուսային հեպատիտ Ց-ով  շուրջ 1000 պացիենտի դեղերով ապահովում: Ծրագրի հիմնական նպատակն է մեր երկրում 2030-ին վիրուսային հեպատիտի քրոնիկ հեպատիտ Բ-ով և Ց-ով հիվանդացության և մահացության նվազեցումը` որպես հանրային առողջության սպառնալիք, գլոբալ նպատակին հասնելը:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է, որ դիտվում է սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5%-ով, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում դրանց արդյունավետության:

Անդրադառնալով բուժման գործընթացին` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայկական լյարդաբանական ֆորում» ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշել է, որ վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի և բուժվող:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

20:08 09.07.2025

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...

SHANTNEWS

20:00 09.07.2025

SHANTNEWS

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:54 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ

19:49 09.07.2025

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ

Հուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա

19:44 09.07.2025

«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյան։ Պաշտպաններ. Ժոել Բոպեսու, Ալեմաո, Ալեքսանդր Միլկովիչ, Սերգեյ Վակուլենկո, Միխայիլ Կովալենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս։ Կիսապաշտպաններ. Սեադ Իսլամովիչ, Դանիլ Կուլիկով, Սոլոմոն Ուդո, Դանիել Աղբալյան, Կառլեն Հովհաննիսյան։ Հարձակվողներ. Էդգար Մալաքյան, Խավի Մորենո, Յուսուֆ Օտուբանջո, Մատաս Վարեյկա, Վագներ Գոնսալվես, Սերոբ […] ...

BACK_TO_TOP