Ռուսաստանի հետ հարաբերւթյունները բարելավելու պահանջով Բաթումում հանրահավաք է անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Ռուսաստանի հետ հարաբերւթյունները բարելավելու պահանջով Բաթումում հանրահավաք է անցկացվել

09:22 29.07.2019

Վրաստանի խորհրդարանական «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը Բաթումի կենտրոնում երեկ՝ հուլիս 28-ին, հանրահավաք է անցկացրել:

Ցուցարարներն իշխանություններից պահանջել են հրաժարվել Ռուսաստանի դեմ ռազմատենչ հռետորաբանությունից, ոուս-վրացական հարաբերությունները վերադարձնել նախաճգնաժամային մակարդակին, և ընտրել Վրաստանի ռազմական բլոկներում չմասնակցելու ուղղություն:

«Շատ դժվար է, բայց մենք պետք էՄոսկվայի հետ երկխոսություն սկսենք: Ստիպված ենք ծանր, դժվար զրույց սկսել նաև աբխազների և օսերի հետ … Մենք պետք է անենք առաջին քայլը, որովհետև մենք ենք կորցրել»,- ասել է կուսակցության առաջնորդներից Ադա Մարշանիան:

Կուսակցության նախագահ Դավիթ Թարխան-Մոուրավին հայտարարել է, որ Վրաստանը պետք է ձգտի վերականգնել իր ամբողջականությունը խաղաղ ճանապարհով՝ ուղիղ երկխոսության միջոցով և ոչ միայն Մոսկվայի, այլև Սուխումի ու Ցխինվալիի հետ: Մեկնաբանելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մղումները`  Դավիթ Թարխան-Մոուրավին հայտարարել է, որ Վրաստանի ռազմական չեզոքությունն առաջին քայլն է, որ կարող է դրական փոփոխություններ ունենալ:

«Մենք չենք ցանկանում թշնամական հարաբերությունների մեջ լինել Մոսկվայի, և ոչ էլ Ցխինվալիի  ու Սուխումի հետ, բայց դա չի նշանակում, որ զիջում ենք ինչ-որ բան: «Դիվանագիտություն»-ը խելացի խոսք է, որ խաղաղություն է բերում: Մենք երկխոսություն ենք ուզում Մոսկվայի, Ցխինվալիի ու Սուխումի հետ: Մենք ցանկանում ենք հանգիստ, խաղաղ երկխոսություն, որը կբերի պրագմատիկ արդյունք: Մենք միայն  խաղաղություն ենք ուզում՝ դրա համար պետք է աշխատել ու պայքարել»,- հայտարարել է Թարխան-Մոուրավին:

 

«Հայրենասերների դաշինքը» Վրաստանի միակ քաղաքական կուսակցությունն է, որ 2017 թ-ից սեփական նախաձեռնությամբ մեկնում է Մոսկվա, հանդիպում Պետդումայի պատգամավորների ու սենատորների հետ՝ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2019 թ. հուլիսի 15-ին, իսկ հաջորդը կլինի սեպտեմբերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

18:54 09.07.2025

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

18:48 09.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է հաստատություն։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել այս պահին իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

18:42 09.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նախօրեին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։ ...

Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:36 09.07.2025

Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղհովիտ գյուղի 49-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Հասցե մեկնած ոստիկաններին տղամարդը ներկայացրել է կանեփանման կիսաչորացած մանրացված զանգված՝ 25 գրամից ավելի քաշով։ Պարզվել է, որ նա թմրանյութը պատրաստել է իր հողամասից քաղված կանեփից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

18:30 09.07.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...

BACK_TO_TOP