20:17 05.08.2019
«Մեր ռազմավարական տեսլականի կարևոր բաղադրիչը Հայաստանը էժան աշխատուժի երկրից բարձր որակավորում ունեցող երկրի վերածելն է, և այսօր մենք հանրությանը պետք է ուղերձ հղենք, որ 21-րդ դարում բարեկեցության միակ երաշխիքը որակյալ կրթություն ունենալն է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համոզված է, որ հավաքից հետո մարդիկ բազմապատկելու և բաժանելու են, թե որքանով է իրատեսական իր կողմից թվարկված մինչև 2050-ի առաջադրված խնդիրների լուծումը.
«Աշխարհի յուրաքանչյուր հայ պետք է ինքը իրեն 2 հարց տա և պատասխանի․ ուզո՞ւմ է, որ ՀՀ-ն լինի այսպիսի հայրենիք, և եթե ուզում է, պատրա՞ստ է ինքը իր բաժին ներդրումը ունենալ այդ հայրենիքի կերման գործում: Ես ուզում եմ ասել, որ իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն, այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ հետաքրքիր չէ: Մեզ այլևս հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար: Հայ ժողովուրդն անհնարինը իրականացնող ժողովուրդ է: Եթե 1988-ին այս հրապարակում հավաքված մարդիկ մտածեին՝ հնարավոր է արդյոք ազատագրել Արցախը, եթե այսպիսի հարց դնեին… Բայց այսօր 2019-ի օգոստոսի 5-ին մենք միասին կանգնած ենք և արձանագրում ենք, որ հայ ժողովուրդը վերածնվել է և պետք է հաղթի»:
17:50 28.06.2025
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...