14:16 06.08.2019
Տավուշում խաղաղ է։ Այս տարին այսպես կարող են բնորոշել Հայաստանի հյուսիսարևելյան մարզի սահմանամերձ գյուղերում։ Այստեղ հացքաղը հիմնականում ավարտվել է, իսկ ադրբեջանական կողմից չեն փորձել խոչընդոտել դրան, ինչպես նախկինում լինում էր շատ հաճախ։
«20 օրից հացքաղը կվերջացնենք… բարձրադիր գյուղերում հաշված քանակի արտհունձ է մնացել։ Տեխնիկան աշխատում է, որևէ խնդիր չկա»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ու վստահեցրեց, որ ադրբեջանցիները չեն խանգարել հնձի աշխատանքներին։
«Հացքաղն արդեն 100 տոկոսով ավարտված է, որովհետև մեր մոտ բերքը շուտ է հասունանում։ Ինքն էլ, որ երաշտ էր, համարյա մի 20 օր ավելի առաջ էր ընկել։ Ադրբեջանցիները չեն փորձել խանգարել»,- մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Գիշյանը։
Բերդ ու Նոյեմբերյան խոշորացված համայնքները, որոնք ղեկավարում են մեր զրուցակիցները, ընդգրկում են Տավուշի երկու ելուստները։ Հիմնականում այս երկու համայնքների մեջ են «խոշորացվել» մարզի սահմանամերձ գյուղերից շատերը։ Դրանց նույնիսկ անվանում են սահմանապահ, որովհետև գյուղերն ու դրանց հողերը սկսվում են անմիջապես սահմանից։
Բերդ ու Նոյեմբերյան խոշորացված համայնքները՝ սահմանին
Խորհրդային շրջանից հետո Տավուշի այս գյուղերի հատվածում սահմանային փոփոխություններ են եղել։ ԽՍՀՄ ժամանակ գծագրված արհեստական սահմանագծերը եկել են բնական սահմանների՝ գետերի, սարերի։ Դրա հետևանքով որոշ ադրբեջանական տարածքներ անցել են հայկական վերահսկողության տակ և հակառակը։
Սահմանային վերաբաժանման հետևանքով որոշ տեղերում գերիշխող են դարձել ադրբեջանական դիրքերը, որոշ տեղերում՝ հայկական։ Որոշ տեղերում էլ սահմանի երկու կողմից բնակավայրերն իրար ավելի մոտ են, քան հակառակորդ դիրքերը։ Այդպիսին է նաև Բերքաբերը, որ ադրբեջանական Մազամից (Մեզեմ) բաժանվում է ջրամբարով։
Բերքաբերը, ջրամբարը և ադրբեջանական տարածքը
Բերքաբերը, Վազաշենը ու մի քանի այլ գյուղ ընկնում են Տավուշի «ելուստների» մեջտեղում։ Այս գյուղերը չեն խոշորացվել։ Այստեղ գյուղերն ավելի ցածրադիր են, բերքն ավելի շուտ է հասել, արդեն ավարտել են հացքաղը։
«Մոտ մի 20 օր առաջ ենք արել հացքաղը։ Մերը ցածրադիր գոտի է, շուտ է հասունանում։ Հացահատիկային կուլտուրաները մեր մոտ մի քիչ շուտ են հասունանում։ Բարեհաջող հավաքել ենք, ամեն ինչ նորմալ է»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբեր համայնքի ղեկավար Արգամ Արզումանյանը և վստահեցրեց, որ կրակոցներ չեն եղել։
«Էս տարի բերքը վատ է եղել, բայց հավաքելը՝ հաջող։ Դրան զուգահեռ, եթե կարողանում ենք հավաքել, խնդիր չի առաջանում»,- իր հերթին մեզ հետ զրույցում նշեց Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը՝ նույնպես վստահեցնելով, որ կրակոցներ չեն եղել։
Նախորդ տարիներին այս և մյուս սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդը սկսում էր կրակել հենց հացքաղի շրջանում՝ հայ գյուղացիներին հատուկ խանգարելու ու հենց տնտեսական վնաս հասցնելու համար։ Ցանցում որոնման Google համակարգը 140 հազար հրապարակում է առաջարկում «ադրբեջանցիները կրակել են Տավուշի գյուղերի ուղղությամբ» արտահայտության համար։
Բազմաթիվ դեպքերում ադրբեջանական կողմի բերքն էլ հայկական կողմի նշանառության տակ էր, սակայն ադրբեջանցիների կրակոցները սկսվում էին այն ժամանակ, երբ Ադրբեջանում ավարտում էին բերքահավաքը։ Երբեմն այս դեպքում որպես միջնորդ փորձում է օգնության հասնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։
2014 թվականին կազմակերպության միջնորդությամբ որոշվել էր երկու կողմից էլ դադարեցնել կրակը բերքահավաքի շրջանում։ Բայց դա էլ չէր օգնել հաղթահարելու ադրբեջանական կողմի լկտիությունը։ Հուլիսի 26-ին ադրբեջանցի դիրքապահները կրակել էին թե՛ հայերի գյուղտեխնիկայի վրա, թե՛ Կարմիր խաչի մեքենայի վրա։
Ներքին Կարմիրաղբյուր գյուղի համայնապատկերը (Բերդ խոշորացված համայնք)
Կրակոցներ եղան նաև վերջերս։ Հայկական կողմից եղան զոհեր։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն արդեն բացատրեց, որ սահմանին լարվածությունն ամսական 1-2 անգամ աճում է, երբ ադրբեջանցիները փորձում են ամրացնել իրենց դիրքերը, իսկ հայկական կողմից խափանում են այդ պլանները։ Երբեմն այդ մասին բարձրաձայնվում է, երբեմն՝ ոչ։ Հիմա, ըստ շտաբի պետի, լարվածություն չկա։
Իսկ մեր հարցերին պատասխանելիս 4 սահմանամերձ համայնքների ղեկավարներն էլ նշեցին, որ հացքաղի շրջանում գյուղերի ուղղությամբ ընդհանրապես կրակոցներ չեն եղել։ Այս տարի այլ խնդիր է եղել՝ երաշտի պատճառով ցածր բերքատվությունը։
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է ԿիևԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...
16:17 28.06.2025
Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումըՀունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...