14:48 10.08.2019
Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն օրեր առաջ ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու համար, որ քաղաքապետարանն ուսումնասիրություններ է անցկացնում ապօրինի շինությունների ու հողազավթումների դեպքերը բացահայտելու, դրանք օրինականացնելու կամ տարածքները նախկին տեսքով համայնքին վերադարձնելու նպատակով։ Փոխքաղաքապետը հավաստիացնում էր, որ իրենց աշխատակիցներն ամենօրյա շրջայցեր են կատարում թաղամասերում ու փորձում հայտնաբերել ինքնակամ շինություններն ու դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկում։
Լրագրողների այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են շարունակվում քաղաքի կենտրոնական հատվածներում անօրինական շինարարությունները, ինչո՞ւ դրանց դադարեցման կամ ապամոնտաժման ուղղությամբ քաղաքապետարանը կտրուկ քայլեր չի ձեռնարկում, Հայկ Սուլթանյանը պատասխանել է, որ հայտնաբերված ինքնակամ շինությունների մասով կան դատական գործեր, դրանք ընթացքի մեջ են: Ապամոնտաժման որոշումներ դեռևս չկան։
SHANTNEWS-ը փոխքաղաքապետից հետաքրքրվել է՝ արդյո՞ք համապատասխան բաժնի աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ են կատարում և ամիսներ առաջ բացահայտված դեպքի օրինակով թաքուն գործարքների մեջ չեն մտնում ինքնակամ շինությունների սեփականատերերի հետ։
Ի պատասխան SHANTNEWS-ի հարցադրմանը՝ Հայկ Սուլթանյանը վստահեցրեց, որ իրենց աշխատակիցներն այդ դեպքից հետո գտնվում են հատուկ ուշադրության ու վերահսկողության կենտրոնում, որպեսզի նման դեպքերը հետագայում բացառվեն։
«Կա հարուցված քրեական գործ, ես այդ գործի մանրամասներին ծանոթ չեմ։ Երկու աշխատակիցներն այդ դեպքից հետո դիմում են գրել ու ազատվել աշխատանքից, նրանց փոխարեն կան նոր աշխատակիցներ, և մենք, ելնելով նաև նման դեպքերից, վերահսկում ենք մեր աշխատակիցների գործողությունները, որպեսզի կանխարգելենք վատ հետևանքները»,- ասել է Հայկ Սուլթանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ:
Պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետ Մանուկ Առաքելյանը, ով ի պաշտոնե օժտված է օրենքով սահմանված դեպքում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու աշխատանքները վերահսկելու, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու լիազորություններով, Գյումրիի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն կատարելու հանգամանքը պարզելուց հետո, իրավախախտումը չարձանագրելու պատրվակով, բնակարանի սեփականատիրոջից պահանջել ու Գյումրու համայնքապետարանի նույն բաժնի աշխատակից Սլավիկ Ղազարյանի օժանդակությամբ 2019թ. մարտի 24-ին ստացել է զգալի չափերի կաշառք: Արդյունքում, դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ բաժնի պետը չի արձանագրել վերը նշված իրավախախտումը:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...