13:47 10.08.2019
2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում «Աստղագիտութուն» առարկայից տեղի է ունեցել միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով: Արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան) և Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Իսկ Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա.
Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) և Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան) արժանացել են բրոզե մեդալների:
Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Այն թիմը, որտեղ հադես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը և մյուս թիմակիցների հետ արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը և նույն ձևաչափով արժանացել արծաթե մեդալի:
«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են ատղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամներ Մարիետա Գյուլզադյանը (Բյուրականի աստղադիտարան) և Վարդգես Մամբրեյանը (ԵՊՀ):
Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմ, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 5 աշակերտ: Նշենք, որ 2018 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած աստղագիտության օլիմպիադայում ՀՀ դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև 2 գովասանագիր:
13:30 17.08.2025
Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. PoliticoՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...
12:58 17.08.2025
Հրդեհ՝ Սարդարապատ գյուղումՕգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...
12:40 17.08.2025
Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԻնդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...
12:20 17.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...
11:58 17.08.2025
Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտինԻսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...
11:34 17.08.2025
Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՏոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...