Մոսկվայի քաղաքաշինական կոմիտեն անցկացրել է քաղաքային լուսանկարի «Պլանետա Մոսկվա-2019» մրցույթը: Քվեարկության արդյունքում, որն իրականացվել է կոմիտեի ֆեյսբուքյան էջում, լավագույնն է ճանաչվել Աշոտ Գրիգորյանի «Թևավոր ճոճանակներ» լուսանկարը:
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացված է եղել 3759 աշխատանք: Պրոֆեսիոնալ ժյուրին դրանցից ընտրել է 200-ը: Այդ աշխատանքներն էլ դրվել են քվեարկության սոցիալական կայքում: