ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան 2 ընկերության նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+11.09 oC

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան 2 ընկերության նկատմամբ

12:37 14.08.2019

ԱՄՆ առևտրի նախարարությունն ավելի քան 10 երկրի մի շարք ընկերություններ ներառել է իր «սև ցուցակում»: Այդ ցուցակում է հայտնվել նաև հայաստանյան 2 ընկերություն՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (ԵրԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ն:

«ԵրԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ արտոնագրերի ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ-ի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցանկից»: Բացի այդ, ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրեն և «Մարկել» ՓԲԸ-ի նախագահ հանդիսացող անձը բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ»,-հաղորդվում է ԱՄՆ դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում:

ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև Ռուսաստանի Կալուգայի ռադիոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև 14 ընկերություններ Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից:

Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ցանկում ներառված ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին դեմ:

Պատժամիջոցների սահմանափակումները, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում ցանկում հայտնվածների կողմից արտահանման արտոնագրեր ստանալու համար, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 14-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով

12:19 28.03.2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով

Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի։ ...

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

11:51 28.03.2024

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության […] ...

Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

11:27 28.03.2024

Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Գործարկվել է էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Մանրամասները հոլովակում: ...

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

09:55 28.03.2024

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […] ...

Արազ Աղալարովը Crocus համալիրը գրավադրել է բանկում՝ ահաբեկչությունից հաշված շաբաթներ առաջ

22:41 27.03.2024

Արազ Աղալարովը Crocus համալիրը գրավադրել է բանկում՝ ահաբեկչությունից հաշված շաբաթներ առաջ

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչով են զբաղվել Թուքիայում մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած հանցագործները: Հիշեցնենք՝ 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես գիտենք, 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից. կոնկրետ Սաիդակրամ Ռաչաբալիզոդեն Ստամբուլ էր ժամանել հունվարի 5-ին, իսկ Շամսիդին Ֆարիդունին՝ […] ...

BACK_TO_TOP